Սասուն Պասկևիչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասուն Թադևոսի Պասկևիչյան
Դիմանկար
Սասուն Պասկևիչյան (հեղինակ` Սամվել Սևադա)
Ծնվել էհոկտեմբերի 5, 1939(1939-10-05) (84 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Երևան, (Հայաստան)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունբանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ

Սասուն Թադևոսի Պասկևիչյան (հոկտեմբերի 5, 1939(1939-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2014)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957-1962 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ 1963 թվականին եղել է ՀԽՍՀ կոմունալ մինիստրության նախագծա-կոնստրուկտորական բյուրոյի գեոդեզիական բաժնի պետ, ապա՝ «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի «Ստորգետնյա կոմունիկացիաների ինվենտարիզացիա» բաժնի պետ։ Աշխատել է Հայաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարության նախագծա-կոնստրուկտորական բյուրոյում, նախ՝ լաբորատորիայի վարիչ, ապա՝ հետազոտական խմբի պետ։ 1975-1977 թվականներին աշխատել է Երևանի մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական հիմնարկում՝ որպես կապիտալ շինարարության բաժնի պետ, 1977-1980 թվականներին` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում` որպես էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն։

1958 թվականից սկսել է ստեղծագործել, ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները՝ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Պապին Պողոսյանը, Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և այլք։

1980-2004 թվականներին ապրել է Լոս Անջելեսում։ Մինչև 1988 թվականը զբաղվել է լրագրությամբ՝ «Սևան» երկշաբաթաթերթի խմբագրի տեղակալ, «Ասպարեզ», «Նոր օր», «Մասիս», «Հայ կյանք», «Նոր կյանք» պարբերականների թղթակից։ 1988 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը, որը գործել է մինչև 2004 թվականը։ Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ[2]։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դու հեռացար»
  • «Հայր իմ»
  • «Ներիր ինձ, մայրիկ»
  • «Ամեն տեսակ երգ երգեցի»
  • «Մինչև էգուց»
  • «Դու երկու տառ»
  • «Աշուղ Սայաթ-Նովի նման»
  • «Կարոտի պահին»
  • «Նարինե»
  • «Մայրս»
  • «Արագիլները»
  • «Ես չգիտեմ, թե ինչու»
  • «Մեր լեզուն»

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայր իմ», 1978 թ.
  • «Կարոտ», 1980 թ.
  • «Մայրս լիներ»
  • «Դու հեռացար», 1982 թ.

Պարգևներ, պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սասուն Պասկևիչյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին
  2. «Սասուն Պասկևիչյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  3. Ս. Թ. ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՒ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]