Սառնարանային տեղակայանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սառնարանային տեղակայանք սարքավորումների համախումբ, որը[ծառայում է սառեցվող օբյեկտներում շրջապատող միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններ ստանալու և պահպանելու համար։ Ներառնում է մեկ կամ մի քանի սառնարանային մեքենա, ինչպես նաև օժանդակ սարքավորումներ (էներգա-, ջրա- և ջերմամատակարարման համակարգեր, կառավարման ու վերահսկման սարքեր), որոնք ապահովում են այդ մեքենաների կանոնավոր աշխատանքը։ Սառնարանային տեղակայանքից սառնությունը սպառողին է մատուցվում հեղուկացված կամ սեղմված սառնարանային ագենտի (անմիջական սառեցում) կամ պաղեցված սառնարանային ջերմակրի (սառնակրի) ձևով։ Ըստ արտադրողականության սառնարանային տեղակայանքները պայմանականորեն լինում են՝ փոքր (արտադրողականությունը՝ 35 կվտ-ից ցածր), միջին (35—600 կվտ) և խոշոր (600 կվտ-ից բարձր)։ Շոգեկոմպրեսիոն սառնարանային մեքենաներով տեղակայանքները մոնտաժվում են նույն շենքում, որտեղ գտնվում է սպառողը, կամ առանձին շենքում՝ սառնարանային կայանում։ Աբսորբցիոն և շոգեարտարկիչային սառնարանային մեքենաներով սառնարանային տեղականանքները մոնտաժվում են նաև շենքից դուրս։ Սառնարանային տեղակայանքներում լայնորեն արմատավորվում է ավտոմատացումը, որն առաջին հերթին հանգեցնում է հաստատուն ջերմաստիճանային ռեժիմի պահպանմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 190