Սառա Ուեյն Քելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Սառա Ուեյն Քելիս
Սառա Ուեյն Քելլիս
Sarah Wayne Callies, 2010.jpg
Բնօրինակ անուն Սառա Ուեյն Քելլիս
Ծնվել է՝ հունիսի 1, 1977 (1977-06-01) (37 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լագրանժ, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ակտիվ շրջան 2003–այժմ
Ամուսին(ներ) Ջոշ Ուինթերհոլթ (2005-այժմ)
Երեխա(ներ) 1 զավակ
IMDb ID 0915637
Ուեյն Քելիսը «Փախուստ բանտից» հեռուստասերիալի խաղընկերների հետ

Սառա Ուեյն Քելիս (անգլերեն՝ Sarah Wayne Callies, ծնվ.՝ հունիսի 1, 1977 թ.), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասանուհի։ Առավել հայտնի է հեռուստատեսային դերերի համար, որոնցից կարելի է առանձնացնել «Փախուստ բանտից» (Սառա Տանկրեդի) և «Քայլող մեռյալները» (Լորի Գրայմս) հեռուստասերիալները։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է որպես Սառա Էն Քելիս (Sarah Anne CalliesԻլինոյս նահանգի Լագրանժ ավանում։ Երբ բոլորել է մեկ տարեկանը, Ուեյն Քելիսի ընտանիքը տեղափոխվել է Հոնոլուլու (Հավայի նահանգ), որտեղ նրա ծնողները աշխատել են որպես Մանոայի հավայան համալսարանի դասախոսներ։ Սառայի պապը որոշում է փոխել թոռան ազգանունը՝ ի պատիվ դերասան Ջոն Ուեյնի։ Սառան չի ցանկանում շարունակել ծնողների գործը և սկսում է հետաքրքրություններ ցուցաբերել դերասանական արվեստի նկատմամբ՝ բազմաթիվ անգամներ մասնակցելով դպրոցական ներկայացումներում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Դարտմուտի համալսարան։ Դասերի հետ համատեղ Ուեյն Քելիսը շարունակում է ներգրավվածություն ունենալ թատրոնի հետ։ [1] Կրթությունը շարունակում է Դենվերի ազգային թատրոնի կոնսերվատորիայում, որն ավարտում է 2002-ին։ [1]

Քելիսն առաջին անգամ էկրաններին երևում է «Օրենք և կարգուկանոն» (2003) հեռուստասերիալում։ Նույն տարի նկարահանվում է նաև «Գերագույն թագուհիներ», «Դրագնետ» և «Տարզան» հեռուստանովելներում։

2005 - 2009 թվականներին նկարահանվել է լայն հաջողություն վայելած «Փախուստ բանտից» հեռուստասերիալում՝ մարմնավորելով բժշկուհի Սառա Տանկրեդիին։ Ունեցել է էպիզոդիկ դեր «Հաուս» (2010) հեռուստասերիալում։

Մարմնավորել է Լորի Գրայմսին «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում՝ մինչև իր կերպարի մահը։ [2]

Անձնական կյանքը[խմբագրել]

2005 թվականի հունիսի 21-ին Քելիսը ամուսնանում է մարտարվեստների ուսուցիչ Ջոն Ուինթերհալթի հետ, ում հետ մտերիմ էր դեռ ուսանողական տարիներից։ 2007-ի հուլիսին ծնվում է նրանց առաջնեկ դուստրը՝ Կեալա անունով։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2003 Օրենք և կարգուկանոն Ջեննի Ռոչեստեր 1 սերիա
2003 Դրագնետ Քեթրին «Քեյթ» Ռենդալ 1 սերիա
2003 Տարզան Ջեյն Պորտեր 9 սերիա
2003–2007 Գերագույն թագուհի Քեյթ Օ'Մալի 5 սերիա
2004 Գաղտնի ծառայություն Լորա Քելի Հեռուստաֆիլմ
2005 Համարներ Գործակալ Քիմ Հոլ 1 սերիա
2005–2009 Փախուստ բանտից Սառա Տանկրեդի 69 սերիա
2006 Սելեստինյան մարգարեություն Մարջորի Ֆիլմ
2007 Շշուկ Ռոքսան Ֆիլմ
2008 Դառը և քաղցր Ռոբին Ֆիլմ
2009 Փախուստ բանտից. վերջին փախուստը Սառա Տանկրեդի Հեռուստաֆիլմ (4-րդ եթերաշրջանի 2 չցուցադրված էպիզոդները)[3]
2010 Հաուս Ջուլիա 1 սերիա
2010 Մոլորված Քլոի/ Սելի Հեռուստաֆիլմ
2010 Օրորոցային Պիի համար Ջոզեֆին Ֆիլմ
2010-2012 Քայլող մեռյալները Լորի Գրայմս 23 սերիա
2011 Սև ոսկի Քեյթ Սամմերս Ֆիլմ
2011 Դեմքերը ամբոխի մեջ Ֆրանսայն Ֆիլմ
2012 Ֆորևերլենդ Ֆրան Ֆիլմ
2012 Սև երկինք Քեյթ Սամմերս Ֆիլմ
2013 Վեցերորդ կատեգորիա Էլիսոն Սթոուն Ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Գարի Չուն (<արտի 20, 2006)։ «Մ. Դ. Փրիզոն»։ «Հոնոլուլուի աստղային ամփոփագիր»։ http://starbulletin.com/2006/03/20/features/story01.html։ Վերցված է March 20, 2006։ 
  2. Ռիքի Գրայմսի Կին Լորին
  3. ««Փախուստ բանտից», մանրամասներ»։ IMDb կինոբազա։ http://www.imdb.com/title/tt1131748/trivia։ Վերցված է Նոյեմբերի 16, 2012։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]