Սաութուեսթ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաութուեսթ ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱվստրալիա Ավստրալիա, Թասմանիա, Հոբարթ
Կոորդինատներ42°50′01″ հվ. լ. 146°08′56″ ավ. ե.HGЯO
Տարածք6182.67 քառ.կմ
Հիմնադրված է1955
Կայքparks.tas.gov.au/natparks/southwest/
Քարտեզ
 Southwest National Park Վիքիպահեստում

Սաութուեսթ(անգլ.՝ Southwest National Park), ազգային պարկ Թասմանիայի հարավ–արևմտյան մասում՝ Հոբարթից 90 կմ արևմուտք։

1955 թվականին ստեղծվեց Լեյք–Պեդդեր ազգային պարկը, որը ներառում էր Պեդդեր լիճը և նրան հարակից տարածքը։ 1970–ական թվականներին մի քանի պատնեշների կառուցումից հետո հեղեղվեց ավելի մեծ տարածք, որի հետևանքով լճի փոխարեն առաջացավ ջրամբար։

Այսօր Սաութուեսթ ազգային պարկի տարածքը ընդլայնվել է մինչև ափը և զբաղեցնում է 6182 կմ² տարածք։ Չնայած, որ մարդիկ այստեղ ապրել են շուրջ 25 տարի առաջ, բնությունը մինչ օրս ենթարկվում է մարդու ազդեցությանը։ Ազգային այգու լանդշաֆտում քիչ են անտառները, գերակշռում են տափաստանները։ Ազգային պարկում ապրում են ոսկեփոր թութակները, որոնց թիվը հասնում է 150–200–ի։ Այգու բուսականությունը բնորոշ է կղզիների բուսականությանը։

Հյուսիս–արևելքում գտնվում են Ստիքսյան և Վերին Ֆլորենտինյան հովիտները, որտեղ գերակշռում են նախնադարյան անտառները։ Կղզու կազմի մեջ են մտնում Թասմանիայի հարավային ափի մոտ գտնվող փոքր կղզիները՝ Մաթսայկերը, Դե–Վիտտոն, Ֆլաթ–Ուիթչը, Լուիզան և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաութուեսթ (ազգային պարկ)» հոդվածին։