Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա

Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա (Academia de Bellas Artes de San Fernando),գտնվում է Մադրիդի սրտում, ներկայումս թանգարանի և պատկերասրահի կարգավիճակ ունի: Ակադեմիան հիմնվել է 1744թ. Թագավորական հրամանով: 200 տարի անց, Չարլզ III ակադեմիայի համար Մադրիդում գնում է նոր տուն: Կառույցի ճարտարապետն էր Ջոզե Բենիտո դե Չուրիգուերան: Թագավորը Դիեգո դե Վիլանուեվային հանձնարարում է ձևափոխել կառույցը ակադեմիական օգտագործման համար՝ բարոկո ոճը փոխել նեոկլասիցիզմի: Այսօր ծառայելով որպես թանգարան և պատկերասրահ, այնտեղ պահվում են 15-20 դարերի նկարչության այնպիսի հիասքանչ հավաքածուներ, ինչպիսին Ջիովանի Բելինի, Կորեջիո, Ռուբենս, Սուրբարան, Մուրիլիո, Գոյա... Ակադեմիայում է գտնվում Մադրիդի Գեղարվեստի ակադեմիան:Ֆրանցիսկո Գոյան ակադեմիայի տնօրեններից մեկն էր, իսկ Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Անտոնիո Լոպեզ Գարսիան, Ջուան Լունան և Ֆերնանդո Բոտերոն եղել են ակադեմիայի ուսանողներ:[1][2]

Ծանոթագրություններ [խմբագրել]