Սանքհյա
Սանքհյա, սամքհյա (սանսկր. संख्या, saṃkhyā IAST - «թվարկում»), հնդկական դուալիզմի փիլիսոփայություն՝ հիմնված Կապիլայի կողմից: Աշխարհում գործում են երկու սկզբունք՝ պրակրիտի (նյութ) և պուրուշա (հոգի): Սանքհյա փիլիսոփայության նպատակն է շեղել հոգին նյութից:
Բովանդակություն |
Ստուգաբանությունը [խմբագրել]
«Սանքհյա» բառի հիմքում ընկած է KHYA (ख्य) արմատը, որն իբրև բայ նշանակում է «սա նշանակում է». չեզոք ձևն է՝ «հայտնի», «անվանված», իբրև գոյական՝ «հայացք», «միտք», «գաղափար»: . SAM («համահավաք», «միասին») ածանցի հետ արմատը ստեղծում է բայական անուն sankhyā՝ «թիվ», «հաշվարկ», որը նշանակում է «թվարկում»:
Սանքհյան այն է, ինչը հաշվարկում է:
Սանքհյայի զարգացումը [խմբագրել]
Սանքհյան անցել է զարգացման չորս շրջափուլ՝
- Կապիլայի սանքհյան (Մ. թ. ա. VII—VI դդ.) պնդում էր ինչպես հարաբերական միաստվածությունը, այդպես և բացարձակ մոնիզմը, որի հիմնարար սկզբունքները բխում են Վեդաներից և Ուպանիշադներից:
- Բուդդհիստական ժամանակաշրջանիԱթեիստական սանքհյին այդպիսին է դառնում դրա ազդեցության ներքո: տրամաբանության օգնությամբ սնքհյան փորձում էր հիմնավորել «Ես»-ի ռեալությունը բուդդհիստական հարձակումներից և եկավ տրամաբանական այն եզրահանգմանը, որ Իշվարան գոյություն չունի: Իշվարաքրիշնա: «Սանքհյա-կարիկա».
- Մահաբհարաթայի, Բհագավատ-գիտայի, Պուրանների թեիստական սանքհյան: Պրակրիտիի և Պուրուշայի միջև տարանջատում էր անցկացվում, որն հանդես էր գալիս իբրև «Ճանաչող»: Հոգու լիակատար ազատագրումն հնարավոր է Պրակրիտիի և Պուրուշիի իսկական բնույթի բացահայտման դեպքում միայն՝ Իշվարայի հետ միաձուլվելու ճանապարհով: Այս ժամանակաշրջանի նշանավոր ներկայացուցիչներն են Ասուրին և Պանչաշիկհան:
- Վիջյանաբհիշնայի սանքհյան (VII դ.): Կրկին վերադարձ է կատարվում թեիստական սանքհյային:
Սանքհյայի իմաստաբանությունը [խմբագրել]
Իբրև հավաստի գիտելիքի սկզբնաղբյուր հանդիսանում են երեք պրամանանները (չափ)՝
- պրատյաշկա (աչքերի առջև գտնվող)՝ իմաստի ուղղակի ընկալումը,
-
- ըմբռնման երկու տեսակները՝
-
- նիրվիկալյպա (առանց կասկածի ընդունող)՝ անորոշ ըմբռնում, ուղղակի տպավորություն, առարկայի մասին գիտելիք չբովանդակող,
- սավիկալյպա (կասկածանքով և փոփոխականությամբ)՝ որոշակի ըմբռնում, մշակված և տարբերակված տպավորություն, որը տանում է դեպի գիտելիքը,
- անումանա (եզրակացություն)՝ տրամաբանական եզրահանգում,
- սաբդա՝ բանավոր ապացույց:
Սանքհյայի մետաֆիզիկան [խմբագրել]
Սանքհյայի մետաֆիզիկայի ելակետային դրույթը, և հատկապես նյութի (մատերիայի) մասին նրա ուսմունքը, ուսմունքն է պատճառի մեջ հետևանքի առկայության մասին. հետևանքը և պատճառը հասկացվում են իբրև միևնույն սուբստանցիայի երկու վիճակ (բացահայտված և չբացահայտված): Սա հանգեցնում է նախապատճառի ոչոնմանը, որը կապված չէ անմիջապես աստվածների հետ, և աշխարհի բացատրման բարեշրջության-հետշրջության տեսությանը:
Գոյաբանությունը [խմբագրել]
Սանքհյայի դուալիզմը [խմբագրել]
Սանքհյան, մեկնարկելով մարդու սուբյեկտիվ-օբյեկտիվ հարաբերությունների ճանաչողական գործարկման (պրակտիկայի) առկայությունից, հանգում է երկու միմյանցից չկախված՝ պուրուշա և պրակրիտի իրականությունների անսկիզբ գոյության մասին: Պրակրիտին հանդես է գալիս առարկանների անգիտակցական սկզբնաղբյուրի աշխարհի, իսկ պուրուշան՝ չօբյեկտիվացվող գիտակցության, պրակրիտին ճանաչողի դերում:
Պուրուշա [խմբագրել]
Պուրուշան անդրանցական Ես-ն է, կամ զուտ գիտակցությունը, այն բացարձակ, անսկիզբ, անփոփոխ, անճանաչելի իրականությունն է: Պուրուշան ոչ միայն չունի գոյության պատճառ, այլև ինչ-որ բանի պատճառն է հանդիսանում: Ի տարբերություն Ադվայտա-վեդանտայի և Պուրվա-միմասայի սանքհյան ուսուցանում է պուրուշայի բազմազանության մասին:
Պրակրիտի [խմբագրել]
Պրակրիտին ամբողջ աշխարհի բոլոր առարկանների անպատճառ նախապատճառն է՝ առանց գիտակցության: Քանի որ այն Տիեզերքի առաջին սկզբունքն է (տատտվա) ՝ կոչվում է Պրադհանա («գլխավոր», «կարևորագույն»): Պրակրիտին անկախ է և ակտիվ, կազմված է երեք գուններից՝
- սատտվա — բանականության հիմքը, բնութագրվում է ճկունությամբ, թեթևությամբ, լուսավորությամբ և ուրախությամբ,
- ռաջաս — էներգիայի հիմքը, բնութագրվում է ակտիվությամբ, հուզականությամբ և տառապալիցությամբ,
- թամաս — իներցիայի հիմքը, բնութագրվում է կոպտությամբ, անտարբերությամբ և մթինությամբ:
Բոլոր ֆիզիկական երևույթները դիտարկվում են իբրև Պրակրիտիի բարեշրջության (էվոլյուցիայի) երևակում:
Պրակրիտիի զարգացումը [խմբագրել]
Երբ գուները գտնվում են հավասարակշիռ վիճակում (սամյաոժվասատհի), ապա զարգացումը բացակայում է, բայց պուրուշայի ներգործությամբ տեղի է ունենում գուների հավասարակշռության խախտում, որից սկսում են կազմավորվել տարաբնույթ համակցություններ: Արդյունքում՝ ծագում է առարկաների աշխարհը:
Առաջինն ի հայտ է գալիս մահաթը (Մեծագույնը), կամ բուդդհին՝ մաքուր ներունակությունը, որիի մեջ դեռ բացակայում են ենթակայա-առարկայական (սուբյեկտա-օբյեկտային) հարաբերությունները:
Այնուհետև ծագում է ահանկարան, կամ անհատականացումը (ինդիվիդուալիզացիան). նրանում արդեն առկա է ենթակայի (սուբյեկտի) և առարկայի (օբյեկտի) տարբերությունը:
Կախված երեք գուներից որևէ մեկի գերակշռությունից՝ ահանկարան նույնպես լինում է երեք տեսակ՝ վայկարիկա, կամ սատտվիկա, թայջասա, կամ ռաջասա, բհուտադա, կամ թամասա:
Սատտավիկայից ծագում են տասնմեկ օրգանները՝ բանականություն (մանաս), հինգ զգայարանների օրգանները (ջնյանենդրիյա), գործողության հինգ օրգանները (կարմենդրիյա):
Թամասից՝ հինգ նուրբ տարրերը (թանմատրա).
Ռաջասը սատտվիկի և թամասի համար հայթայթում է անհրաժեշտ էներգիան՝ իրենց արտադրանքը կազմավորելու համար:
Հինգ զգայարաններն են՝ լսողությունը, շոշափելիքը, տեսողությունը, համը և հոտառությունը:
Գործողության հինգ օրգաններն են՝ ձեռքերը, ոտքերը, լեզուն, տեղաբաշխման օրգանը և վերարտադրության օրգանը:
Հինգ նուրբ տարրերն են՝ ակաշան (եթեր), վայուն (օդը), թեջան (լույսը), ապան (հեղուկը), պրիտհվին (պնդությունը):
Տե՛ս նաև [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- (Գերմաներեն) Richard Garbe. Die Samkhya-Philosophie. Leipzig, 1917.
- (Ռուսերեն) Б. Л. Смирнов. Санкхья и йога. М., Болесмир, 2005.
- (Ռուսերեն) В. К. Шохин «Лунный свет санкхьи»