Սանտոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանտոլին (լատին․՝ Santolina), պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը հարավային Եվրոպան է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, գեղեցիկ բույս է, մշակության մեջ հանդիպում է գորշ-արծաթափայլ տերևավոր (S.Chamaeeyparissus L.) տեսակը՝ իր ավելի կարճահասակ կոմպակտ ձև ունեցող այլատեսակներով (S.ch.incana Lam., S.viridis)։ Առաջինի տերևները և ինքը՝ բույսը բաց գորշավուն են, իսկ երկրորդը՝ վառ կանաչ։ Այս բույսերին հպվելիս արձակում են խիստ դուրեկան բուրմունք։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացվում են կտորներով, բազմացման կամ ցանկարկղերում լցված մաքուր լվացված ավազով։ Կտրոնները կարելի է վերցնել աշնան սկզբներին՝ բաց գրունտից, կամ ձմռանը՝ ջերմատներում 10-12° ջերմության տակ պահվող մայրակներից։ Կտրոների համար օգտագործվում են դալար շիվերը, որոնք, սովորաբար, 15-18° ջերմության տակ արմատակալում են 20-30 օրվա ընթացքում։ Կիսափայտացած կամ փայտացած ճյուղերից վերցրած կտորները կամ բոլորովի չեն արմատակալում, կամ արատակալում են մեծ դժվարությամբ՝ 2-2,5 ամսում։ Կանաչ սանտոլինի կտորները համեմատաբար ավելի հաջող են արմատակալում քան գորշագույնինը։ Արմատակալած կտրոնները որոշ ժամանակ անհրաժեշտ է թողնել տեղում, որպեսզի արմատային սիստեմը ամրանա։ Այդ նպատակով ավազի շերտի տակ նախօրոք պետք է լցնել պարարտ և փափուկ հող, խառնած ավազի հետ։

Ժամանակից վաղ հանած, դեռ լրիվ չարմատակալած կտրոնները հաճախ չորանում են այդ պատճառով էլ պետք է ստուգել կտրոնների արմատակալման աստիճանը, երբեմն այս կամ այն բույսը։ Արմատակալած կտրոնները տնկում են 7 սմ-անոց թաղարների կամ սածիլման արկղերի։ Գարնանը դրանք փոխադրում են ջերմոցներ՝ արևին և դրսի օդին ընտելացնելու համար։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է գորգային ձևավորումներում, արաբանախշերում, ծաղկաթմբերում՝ նուրբ գծեր և ժապավեններ պատրաստելու համար։ Ծաղկային ձևավորումներում բույսերը տնկում են մեկը մյուսից 5-6, իսկ մեկ տարեկանից ավելի մեծ բույսերը՝ 10-15 սմ հեռավորության վրա։ Վերջիներս օգտագործվում են ավելի մեծ մասսիվներում և լանդշաֆտային տիպի տնկարաններում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան