Սանտիմետրային ալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանտիմետրային ալիքներ , 1-10 սմ երկարության (30—3 Գհց հաճախականության) ռադիոալիքներ։ Առանց զգալի աղավաղումների անցնում են Երկրի մթնոլորտով։ Տրուցոսֆերայում Սանտիմետրային ալիքների կլանումը ջրային գոլորշիներով ու անձրեի կաթիլներով էական է միայն a < 3 սմ երկարության ալիքների դեպքում։ Իոնոսֆերան գործնականում թափանցիկ է Սանտիմետրային ալիքների համար, և դրանք կարող են օգտագործվել կապի արբանյակներում, Երկիր - Տիեզերք կապի գծերում, ինչպես նաե ռադիոլոկացիայում ու ռադիոնավագնացության մեջ։ Գետնամերձ պայմաններում Սանտիմետրային ալիքները տարածվում են ուղիղ տեսանելիության սահմաններում, տրոպոսֆերայի անհամասեռություններից վերաճառա գայթվելու, դիֆրակցիայի և բեկունակության հետևանքով կարող են տարածվել նաև ավելի հեռու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png