Սանկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանկցիա (լատ․ sanctio—խստագույն որոշում)։

  1. Նախապահպանական միջոցառում, որը կիրառվում է իրավախախտողի նկատմամբ և նրա համար առաջացնում որոշակի անբարենպաստ հետևանքներ։ Ըստ ներգործության միջոցների բնույթի և կիրառող մարմինների՝ լինում է քրեաիրավական (օրինակ` ազատազրկում, աքսոր, արտաքսում, ուղղիչ աշխատանքներ), վարչաիրավական (տուգանք, վարչական կալանք), կարգապահական (դիտողություն, նկատողություն, ցածր աշխատանքի իջեցում, աշխատանքից ազատում), գույքային (վնասի հատուցում, տուգանքի վճարում)։ Քրեաիրավական սանկցիան կիրառում են բացառապես դատարանները, վարչա-իրավական սանկցիան՝ միլիցիայի, վերահսկողության մարմինները, պետական տեսչությունները, կարգապահականը՝ ադմինիստրացիան, գույքայինը՝ դատարանն ու իրավարարությունը։ Գույքային սանկցիան կարող է լինել ինքնուրույն միջոցառում կամ զուգորդվել այլ սանկցիաի հետ։
  2. Իրավական նորմի մաս, որը բովանդակում է պետական ներգործության հնարավոր եղանակներն ու միջոցները :
  3. Հանցագործոթյան կատարման մեջ կասկածվողի նկատմամբ հարկադրանք կիրառելու թույլտվության մասին դատախազի ակտը։
  4. Միջազգային իրավունքում միջոցառում, որը կիրառվում է միջազգային պարտավորություններ կամ իրավունքի նորմ խախտած պետության նկատմամբ։ Պետությունների պատասխանատվության սկզբունքներին համապատասխան, նյութական վնաս պատճառած պետությունների նկատմամբ սանկցիան կիրառվում է ռեպարացիայի և ռեստուտիցյայի ձևով։ Միջազգային հանցագործություն կատարած պետությունների նկատմամբ կարող են կիրառվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված միջոցառումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png