Սայֆուդդին Կիտչլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիտչլու Սայֆուդդին (1885-1963 թթ.) - Հնդկաստանի հասարակական գործիչ, փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր։ Ավարտել է Ալլահաբադի և Քեմբրիջի համալսարանները։ Հնդկաստանի ազգային կոնգրեսի կուսակցության անդամ։ 1919 թ.-ից՝ Հս-Արմ. Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման ղեկավար։ Հնդկաստանի անկախության հռչակումից (1947 թ.) հետո մասնակցել է Խաղաղության կողմնակիցների շարժման կազմակերպմանը և ղեկավարմանը։ 1951 թ.-ին ընտրվել է Խաղաղության համահնդկական խորհրդի նախագահ և Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ։ 1955—1959 թ.-ին եղել է ԽՀԽ փոխնախագահ, 1959 թ.-ից՝ ԽՏԽ Նախագահության անդամ։ Արժանացել է «ժողովուրդների միշև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1952 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png