Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Energiaberriztagarriak.jpg

Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայան, ՍՍՀՄ-ի խոշորագույն ՀԷԿ-ը։ Կառուցվում է (1975-ից) Ենիսեյ գետի վրա, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի Խակասական ԻՄ-ի Մայնա քտա-ի մոտ։ Նախագծային հզորությունը 6400 Մվտ է։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը մոտ 24 մլրդ կվտ.ժ։ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են կամարագրավիտացիոն պատվարը (առավելագույն բարձրությունը՝ 242մ, երկարությունը ըստ կատարի՝ 1066 մ), ՀԷԿ-ի մերձպատվարային տիպի շենքը՝ 10 ագրեգատով, յուրաքանչյուրը՝ 640 Մվտ հզորությամբ, հաշվարկային ճնշումը՝ 194 մ, ջրհար հորով շահագործման ջրնետը, նավամբարձիչը։ Պատվարը գոյացնում է 31,34 կմ³ լրիվ ծավալով և 15,3 կմ³ օգտակար ծավալով սեզոնային կարգավորման ջրամբար։ Նախապատրաստական շրջանի աշխատանքներն սկսվել են 1964-ին։ Մինչև 1984-ը գործարկվել են առաջին 8 հիդրոագրեգատները՝ 5120 Մվտ ընդհանուր հզորությամբ։ ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան 500 կվ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով հաղորդվում է Սիբիրի միացյալ էներգահամակարգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png