Սամվել Սիանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծնվել էմարտի 14, 1969 (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-ավիատեխնիկ

Սամվել Սերգեյի Սիանոսյան (մարտի 3, 1969(1969-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ բանակի փոխգնդապետ։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1989 թվականներին սովորել է Բալաշովի (Սարատովի մարզ, Ռուսաստան) բարձրագույն ավիացիայի ռազմական օդաչուական ուսումնարանում։ Ավարտել է ՌԴ Յու. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (20001992 թվականից ծառայում է ՀՀ բանակում։

1992-1994 թվականներին Մի-8 և Մի-24 ուղղաթիռների անձնակազմերում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը։ Ընդհանուր մարտական թռիչքաժամը կազմել է 1100 ժամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։