Սամվել Հովհաննիսյան (օդաչու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սամվել Հովհաննիսյան
Ծնվել էհունիս 25, 1951
ԾննդավայրԵրևան,
Մահացել էհունիս 6, 1998
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու

Սամվել Մերուժանի Հովհաննիսյան (հունիսի 25, 1951(1951-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 6, 1998(1998-06-06), Երևան, Հայաստան), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1973)։ 1973–1988 թվականներին աշխատել է Երևանի ԴՕՍԱԱՖ-ում, 1988 թվականից՝ «Էրեբունի» օդանավակայանում (1981–1983 թվականներին՝ Անգոլայում

1988–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 30-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախի կազմել է 2100 ժամ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։