Սամվել Զարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Զարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1959(1959-12-21)[1] (64 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Սամվել Վարուժանի Զարգարյան (դեկտեմբերի 21, 1959(1959-12-21)[1], Երևան), մանկաբույժ-անեսթեզիոլոգ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության կապիտան (1998)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական (1983) և Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտները։

1983-1993 թվականներին աշխատել է Երևանի 3-րդ մանկական, Մասիսի հանրապետական օրթոպեդիայի հիվանդանոցներում, Երևանի այրվածքների հանրապետական կենտրոնում, 2001 թվականից՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալում՝ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ։

1991-1994 թվականներին Ստեփանակերտի կենտրոնական հրապիտալում և Քելբաջարի շրջանի ռազմաբժշկական ծառայության բուժկետերում մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։