Սամսոն Դաղբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամսոն Աղաբեկի Դաղբաշյան, ծնվել է 1917 թ. Ղալաչա (ներկայիս Բերդավան) գյուղում։ Գյուղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիրովականի մանկավարժական տեխնիկում և 1937 թ. ավարտելուց հետո գործուղվել է Ալավերդու Ծաղկաշատ գյուղի դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1939-1940թթ. աշխատել է Հաղպատի դպրոցում։ 1941 թ. գործուղվել է Կողբի դպրոց, մինչև դեկտեմբերի վերջ, որպես մաթեմատիկայի ոսուցիչ։

Դեկտեմբերի 31-ին մեկնում է զինվորական հավաքակայան, իսկ 1942 թ. մարտին ծանր վիրավորվում է հեռացվում է ոտքը և ուղարկվում թիկունք։ 1943-1953թթ. դասավանդում է նորից Կողբի միջնակարգ դպրոցում։]

1953 թ. տեղափոխվեց 40-երորդ, ապա 3-րորդ դպրոցում, որպես մաթեմատիկայի (նաև աստղագիտության, ֆիզիկայի) ուսուցիչ։ 1983 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչման։[1] Մահացել է 2005 թ.։

Կոչումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]