Սամեդ Վուրղուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամեդ Վուրղուն
ադրբ.՝ Səməd Vurğun
Ծննդյան անունադրբ.՝ Səməd Yusif oğlu Vəkilov
Ծնվել էմարտի 21, 1906(1906-03-21)
ԾննդավայրՅուխարի Սալահլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 27, 1956(1956-05-27) (50 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Գրական անունVurğun
Մասնագիտությունբանաստեղծ, համալսարանի դասախոս, դրամատուրգ և քաղաքական գործիչ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունGazakh Teachers' Seminary? և Մոսկվայի պետական համալսարան
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական և պիես
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Կոմերիտական պոեմ» (1-ին մաս, 1933, անավարտ), «Բասթի» (1937), «Խանլար» (1939), «Ֆարհադ և Շիրին» (1941,
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱմուսինXavər Vəkilova?
ԶավակներAybəniz Vəkilova?, Yusif Səmədoğlu? և Vaqif Səmədoğlu?
Изображение автографа
 Samad Vurgun Վիքիպահեստում

Սամեդ Վուրղուն (ադրբ.՝ Səməd Vurğun, ի ծնե՝ Սամեդ Յուսիֆ օղլու Վեքիլով [Səməd Yusif oğlu Vəkilov] մարտի 21, 1906(1906-03-21), Յուխարի Սալահլի, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1956(1956-05-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ժողովրդական բանաստեղծ (1943), ԱԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), ԱԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։ ԽՄԿԿ անդամ (1940

Կյանք և ստեղծագործության ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է նոր բանաստեղծական դպրոցի հիմնադիրը Ադրբեջանում։ Սովորել է Մոսկվայի 2-րդ համալսարանում (1929-1931)։ «Բանաստեղծի երդումը» (1930), «Լապտեր» (1932) ժողովածուների թեման հեղափոխությունն է և նոր կյանքի կառուցումը։ Վուրղունը հանդես է եկել որպես «մաքուր արվեստի և ֆորմալիզմի անհաշտ հակառակորդ»։ «Կոմերիտական պոեմ» (1-ին մաս, 1933, անավարտ), «26» (1935), «Բասթի» (1937) և այլ պոեմների գեղարվեստական ձևերն ու ոճական միջոցները պնդում են, որ ժողովրդական հիմք ունեն։ Հերոսական ռոմանտիկական բնույթի «Վագիֆ» (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) չափածո դրաման նվիրված է 18-րդ դ. նույնանուն բանաստեղծին, իսկ «Խանլար» (1939) չափածո դրաման՝ հեղափոխական-բոլշևիկ Սաֆարալիևին։ «Ֆարհադ և Շիրին» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) չափածո դրաման գրված է Նիզամու «Նոսրով և Շիրին» պոեմի սյուժեի հիման վրա։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վուրղունը գրել է հայրենասիրության, ժողովուրդների եղբայրության, հաղթանակի նկատմամբ տածած հավատի մասին՝ «Մոր խոսքը» (1941), «Ուկրաինայի պարտիզանները» (1942), «Ինձ այդպես են պատմել» (1943

Ստեղծել է ժամանակակից հերոսների կերպարներ («Մուղան», 1949, «Այգյուն», 1951, պոեմներ)։ Նրա «Նեգրն է խոսում» (1948), «Կարդալով Լենինին» (1950), «Դարի դրոշակակիրը» (1954) պոեմներում և «Այրված գրքեր» (1947) շարքում պրոպագանդվում է կոմունիստական կուսակցությունը, Լենինի գաղափարախողություն։ Վուրղունի ոճն ազդել է ադրբեջանական պոեզիայում ժամանակակից ոճի ու լեզվի ձևավորման վրա։ Վուրղունը հոդվածներ է գրել Նիզամու, Ալեքսանդր Պուշկինի, Մաքսիմ Գորկու, Ավետիք Իսահակյանի, Նաիրի Զարյանի և այլոց մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» (1934) բանաստեղծությունը, ռուս դասական և ԽՍՀՄ ժողովուրդների բանաստեղծների գործերից։ Նրա երկերը թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն[1]։

Ընտրվել է ԽՍՀՄ I—IV գումարումների գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամեդ Վուրղուն, բանաստեղծություններ (կազմեց և խմբագրեց Գևորգ Օհանյանը), «Հայաստան» հրատ., Ե., 1976, 124 էջ (Գրքի «Ժողովրդական բանաստեղծը» վերնագրով առաջաբանը գրել է Արշավիր Դարբնին, գրքում օգտագործվել է Պարույր Սևակի, Վեսպերի, Աշոտ Գրաշու, Սամվել Գրիգորյանի, Վլադիմիր Աբրահամյանի, Վարդգես Բաբայանի, Գևորգ Օհանյանի,Ալեք Խաչունցի թարգմանությունները)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 535
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամեդ Վուրղուն» հոդվածին։