Սամանիների պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամանիներ
سامانيون
 Սաֆֆարիների պետություն
 Աբբասյան խալիֆայություն
819 - 999 Կարախանների  պետություն 
Ղազնևիների պետություն 
Քարտեզ

Samanid dynasty (819–999).GIF
(819 - 999 թվականներ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սամարկանդ (819 - 892)
Բուխարա (892 - 999)
Մակերես 2. 850. 000 կմ2
Բնակչություն Իրանական ցեղեր
Լեզու պարսկերեն, արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սամանիներ
Պետության գլուխ էմիր
Պատմություն

Սամանիների պետություն ,Ավատատիրական պետություն Միջին Ասիայում 819 - 999 թվականներին։ Մայրաքաղաքն էր Բուխարան։ Կազմավորվել է Արաբական խալիֆայության տրոհման ժամանակ, երբ Սամանիները նվաճել էին Մավարաննահրի (Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետքը) և Խորասանի փոխարքայությունը։

Քաղաքական միավորների առաջացումը Արաբական խալիֆայության արևելքում[խմբագրել]

Արաբական խալիֆայության արևելյան շրջաններում առաջին հերթին անկախություն ստացան այնպիսի մեծ ու մշակութային գավառներ , ինչպիսիք էին Խորասանն ու Մավարաննահրը, որտեղ սկզբում իշխանությունը գտնվում էր Թահիրիների ձեռքում , որոնց փոխարինեցին Խորասանում Սաֆֆարիները , իսկ Մավարաննահրում ՝ Սամանիները ՝ Բուխարա կենտրոնով: Բաժանվեց նաև Սիջիստանը ,որտեղ իշխանությունը գրավեցին Սաֆֆարիները, սակայն ավելի ուշ կորցրեցին Սամանիների , Կարախանների և Ղազնևիների հարվածների տակ: Թահիրիները, ինչպես նաև Սաֆֆարիները և Բուխարայում կառավարող Սամանիները իրենց ներկայացնում էին որպես իրանական սասանյաններ և անվանում իրանցի կառավարիչներ:

Սամանիների հիմնումը և հզորացումը[խմբագրել]

Իսմայիլ իբն Սամանիի արձանը Տաջիկստանում

Սամանիների դինաստիայի հիմնադիրը Հյուսիսային Աֆղանստանի Բալխա շրջանի հողատեր Սաման խուդա անունով մեկն էր, ով ընդունեց իսլամ, իսկ նրա 4 թոռները հավաքագրվեցին խալիֆ ալ Մա՛մունի բանակ և հավատարիմ ծառայության դիմաց ստացան մեկական քաղաք: Ջախջախված Սաֆֆարիների տիրույթներում է Խորասանում, խալիֆ ալ Մուտադիդի կոմից տեղապահ է նշանակվում Իսմայիլը: Ամր իբն աս-Սաֆֆարին, ով տիրում էր խալիֆայության արևելյան մասում, որոշեց գրավել Մավարաննահրը,որը անվանապես գտնվում էր Թահիրիների ձեռքում, բայց փաստացի վաղուց ընկած էր Սամանիների հսկողության ներքո: Սակայն Սաֆֆարիների բանակը անզոր գտնվեց Սամանիների դեմ պայքարում և երկու անգամ ջախջախվեց Իսմայիլի կողմից. Մավարաննահրը անցավ վերջնականորեն անցավ Սամանիներին: Բացի Մավարաննահրից Սամանիների ձեռքում էին գտնվում Սիջիստանը, Խորասանը, Խորեզմի շրջանը, Աֆղանստանի որոշ շրջաններ: Սամանիների պետությունում տիրապետող էր հողի և ոռոգման համակարգի պետական սեփականությունը։ Առավել կարևոր քաղաքներն էին Բուխարան, Սամարղանդը, Նիշապուրը, Մերվը, Ուրգենչը, Հերաթը և այլն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։ Սամանիների պետությունը աշխույժ առևտուր է արել Խազարիայի, Չինաստանի, Ռուսիայի հետ։ Վերելք է ապրել մշակութային կյանքը, զարգացել են ճարտարապետությունն ու շինարարական արվեստը։ Նրանք իրենց մայրաքաղաք Բուխարան դարձրին ավանդական արաբական գիտությունների կենտրոն, որը միաժամանակ վերածվեց նոր արաբական գրականության օջախի: Հենց այդ ժամանակ է Ֆիրդուսին ստեղծագործել իր նշանավոր «Շահ-Նամե» ստեղծագործությունը: Սամանիների արքունիքում էին ստեղծագործում նաև Ռուդաքին, ալ-Ֆարաբին և ուրիշներ։

Սամանիների անկումը[խմբագրել]

10-րդ դարի կեսերին սկսվում է Սամանիների պետության անկումը: Նրա տարբեր շրջաններում առաջանում են Բուխարայի կառավարությանը հակառակվող ուժեղ խմբավորումներ: Դինաստիայի անկմանը նպաստում են նաև տարբեր թեկնածուների միջև պայքարը և պալատական հեղաշրջումները: Տեղական ավագանուն հնազանդության մեջ պահելու համար Սամանիները ստիպված թյուրք ստրուկներից գվարդիա են ստեղծում, որի զորապետերը 10-րդ դարի վերջերին դարձան խոշոր հողատերեր և դադարեցին ենթարկվել իրենց տերերին: Այս ամենը թուլացրեց Սամանիների պետությունը և բերեց նրա գրավվմանը պատմության թատերաբեմ դուրս եկած նոր ուժերի ՝ Կարախանների և Ղազնևիների կողմից:

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png