Սակուրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սակուրեթ, Ասկուրեթ, բերդավան Մեծ Հայքի Գուգարք նահանգի Մանգլյաց փոր գավառում, Կուրի Ալգետ վտակի ափին։ IX դարի վերջից հիշատակվում է որպես հայ Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմակայան։ Հայոց Սմբատ Ա թագավորը Սակուրեթի հսկողությունը հավանաբար նույնպես հանձնարարել էր (Սամշվիլդեի հետ) Գնթունի իշխաններ Վասակին ու Աշոտին։ Վերջիններս, օգտվելով Աշոտ Բ Երկաթ թագավորի (914-930 թվականներ) դժվարին կացությունից, ապստամբել ու փորձել են անկախանալ։ Սակայն Սակուրեթի մոտ տեղի ունցած մարտում Աշոտ Բ Երկաթն ու նրա եղբայր Աբասը պարտության են մատնել խռովարարներին, գրավել բերդավանը և դրա հսկողությունը հանձնել Բագրաաունաց պայազատներին։ Սակուրեթն ավերվել է XII դարում երկրաշարժից։ Տակավին պահպանվում են պարսպի, ՛բնակարանների ու այլ շինությունների մնացորդներ, ինչպես նաև քարակերտ (սրբատաշ․) Սուրբ Աստվածածին եկեղեցու (ըստ ավանդության՝ հնագույն մեհյանի տեղում հիմնել է Անդրեաս առաքյալը) ավերակները։ Հետագա դարերում վերանորոգված Սակուրեթը վրացերենում ստացել է Ածխուերի, Ածխուր կամ Ազդուր անվանումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 134