Սակավամիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սակավամիզություն, օրվա ընթացքում արտադրվող մեզի քանակության պակասելը 500 մլ-ից (բնականոնը՝ 1500—500 մլ)։ Առաջանում է նեֆրոնի պատիճում քամվող նախնական մեզի քանակի պակասելուց կամ ետ ներծծվող քանակի ավելացումից՝ երիկամների հիվանդությունների (սուր և քրոնիկական կծիկաերիկամաբորբ, ավազանաերիկամաբորբ) հետևանքով։ Լինում է նաև օրգանիզմի ջրազրկման ժամանակ (ջրային քաղց, առատ քրտնարտադրություն, փսխում, լուծ, այրվածք, արյան կորուստ), ինչպես նաև ալդոստերոնի և հակամիզամուղ հորմոնի գերարտադրության դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png