Սալոմե Արեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սալոմե Արեշյան
Ծնվել էհունվարի 5, 1913(1913-01-05)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1966(1966-12-29)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտ (1934)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1958)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1], Կոմունիստ[1] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Պարգևներ
Սալոմե Արեշյան Վիքիդարանում

Սալոմե Գրիգորի Արեշյան (հունվարի 5, 1913(1913-01-05)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 29, 1966(1966-12-29)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը, 1937 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1938-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, ապա՝ գրականագիտության և փիլիսոփայության բաժանմունքի գիտական քարտուղար։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ 1941-1944 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1942-1944 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1943-1946 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1944-1946 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիր, 1949-1950 թվականներին՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1950-1953 թվականներին՜ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1954 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ 1958 թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957) գիրքը։

Մահացել է Երևանում[3][4]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս գրողները Հայաստանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1946, 28 էջ։
  • Լև Տոլստոյ, Երևան, 1960, 267 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծպատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 124-125։
  4. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 58-59.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե Արեշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 23