Սալմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սալմի
ռուս.՝ Салми
ֆիններեն՝ Salmi
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԿարելիայի հանրապետություն
ՇրջանՊիտկյարանտսկի շրջան
Առաջին հիշատակում1500
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն3800 մարդ (2007)
Ազգային կազմռուսներ, բելառուսներ, կարելներ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ814 3325
Փոստային դասիչ186821
ՍՎՏԲՀԴ86233820001
Սալմի (Ռուսաստան)##
Սալմի (Ռուսաստան)
Սալմի (Կարելիայի Հանրապետություն)##
Սալմի (Կարելիայի Հանրապետություն)

Սալմի (ռուս.՝ Салми, ֆիններեն՝ Salmi), գյուղ Ռուսաստանի Կարելիայի հանրապետության Պիտկյարանտսկի շրջանի կազմում։ Սալմինսկի գյուղական բնակավայրի վարչական կենտրոնը։

Բնակավայրը բաղկացած է 3 գյուղերից՝

  • Միյնալա
  • Կիրկկոյոկի
  • Լունկուլանսաարի կղզիներ

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գտնվում է Տուլեմաջոկի գետի գետաբերանում՝ Լադոգա լճի հյուսիսարևելյան ափին։ Բնակավայրը ներառում է Միյնալա, Կիրկկոյոկի գյուղերը և Լունկուլանսաարի կղզու գյուղերը։

Գյուղի միջով է անցնում A130 մայրուղին, կա նաև Սալմի երկաթուղային կայարան։ Ֆիններեն և կարելական լեզուներից գյուղի անվանումը թարգմանվում է որպես «նեղուց»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վայրում Սոլոմենսկի ուղղափառ եկեղեցու բակի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1500 թվականին։ Ընդգրկված եղել Վոդսկայա Պյատինայի Կորելսկի ուեզդի կազմում։ Մինչ այս տարածքների գրավումը շվեդների կողմից 17-րդ դարի սկզբին կոչվել է Սոլոմյան։ 1617 թվականից եղել է Շվեդիայի թագավորության կազմում, 1632 թվականին ներկայացվել են քաղաքի իրավունքները։ 1721 թվականին Նիստադտի խաղաղության պայմանագրի պայմաններով հողերը վերադարձվել են Ռուսական կայսրությանը։

20-րդ դարի սկզբին Միյնալա, Տուլեմա գյուղերում և Լունկուլանսաարի կղզու գյուղում գործել են սղոցարան, կերամիկական գործարան և կաշվի արհեստանոցներ։ 1918-1939 թվականներին եղել է Ֆինլանդիայի կազմում։

1935-1970-ական թվականներին գործել է Սալմի սաղմոնի ձկնաբուծարանը[1]։

1940-1991 թվականներին ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ, գործել է «Սալմի» խոշոր սովխոզը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2007 թվականին գրանցված տվյալների՝ բնակչությունը կազմել է 3800 մարդ, 2010 թվականին՝ 2207 մարդ, 2013 թվականին՝ 2187 մարդ։

Հիշարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Դմիտրիևիչ Ալենիչև (1949-2014) գիտությունների թեկնածու, ամբիոնի վարիչ, դոցենտ։
  • Աուլիս Սալինեն (ծնվ.՝ 1935) ժամանակակից ֆինն կոմպոզիտոր։
  • Արթուր Պարֆենչիկով (ծնվ․՝ 1964) - Կարելիայի Հանրապետության ղեկավար, որի մանկությունն անցել է Կիրկկոյոկի գյուղում, որն այժմ Սալմի գյուղի մաս է կազմում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 3: Р — Я. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2011. С. 48—384 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0127-8 (т. 3)
  2. «Паршуткин Т. И.». www.warheroes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Церковь Николая Чудотворца». sobory.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]