Սալամիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սալամիա
արաբ․՝ سلمية‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀամայի մարզ
ՄինտակաՀամայի գավառ
ՆահիյաՍալամիայի շրջան
Հիմնադրված էմ. թ. ա. 3500 թ.
ԲԾՄ465[1] մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն66․724 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+963 33
Պաշտոնական կայքsalamieh.com
Սալամիա (Սիրիա)##
Սալամիա (Սիրիա)

Սալամիա (արաբ․՝ سلمية‎‎), քաղաք Սիրիայի արևմտյան մասում, Համայի մարզում, մարզի մեծությամբ երկրորդ քաղաքն է[2], Համայից գտնվում է 33 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալամիա քաղաքը ունի հնագույն պատմություն[3]։ Քաղաքի առաջին ենթադրյալ բնակիչները եղել են շումերները մոտ մ.թ.ա. 3000 թ.[3]։ Քաղաքը տարբեր ժամանակաշրջանում եղել է մի քանի ցեղերի տիրապետության տակ, այդ թվում ամորհական ցեղերի, արամեացիների և նաբատեա թագավորության։ Դրանից հետո կառավարվերլ է Հոմսի թագավորների կողմից, որպես Հռոմեական կայսրության տարածք։

Բյուզանդական կայսրության ժամանակ քաղաքը եղել է արքեպիսկոպոսյան կենտրոն։ 602-628 թթ. իրանա-բյուզանդական պատերազմի ժամանակ ավերվել է պարսից Խոսրով Բ Փարվեզ արքայի կողմից և վերականգնվել է միայն արաբական նվաճումների ժամանակ։

Քաղաքը կարևոր դեր է ունեցել իսմայիլականության վերականգման մեջ[4]։ Այստեղ է ծնվել ալ Կասիմը՝ Ֆաթիմյանների դինաստիայի երկրորդ խալիֆը

903 թվականին նորից ավերվել է, 1260 թվականին մոնղոլների մերձավոր արևելք կատարած նվաճումների ժամանակ իսմայիլականները մեծ մասամբ լքել են Սալամիան։

1849 թ. քաղաքի տեղում նորից սկսվել են հաստավել փախստական իսմայիլականներ, իսկ 1879 թ. քաղաք են տեղափոխվել չերքեզ-մուհաջիրներ։ Սալամիայից դեպի հյուսիս հիմնվել է 3 գյուղ։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ քաղաքը դարձել է վարչական կենտրոն։

1946 թվականին արդեն մտել է անկախ Սիրիայի կազմի մեջ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալամիան հանդիսանում է առևտրային կենտրոն[5]։ Այն նաև սննդի արդյունաբերության կենտրոն է, սահամանկից դաշտերում աճեցվում են կերային մշակաբույսեր, զարգացած է ոչխարաբուծությունը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1960 1970 1981 2003 2013
Բնակ. 15,284 21,677 35,909 87,732* 110,683**
Աղբյուր։ World Gazetteer, *գնահատված քանակ **հաշվարկային քանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.fallingrain.com/world/SY/10/Salamiyah.html
  2. World Gazetteer (անգլ.)
  3. 3,0 3,1 History of Salamieh (անգլ.)
  4. Farhad Daftary: A Short History of the Ismailis: Traditions of a Muslim Community. Markus Wiener Publishing, Princeton 1998, S. 39
  5. See Ya'qubi, quoted in le Strange, 1890, p. 528

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • le Strange, Guy (1890). Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500. Committee of the Palestine Exploration Fund.
  • Sharon, Moshe (2007), Corpus Inscriptionum Arabicarum Palaestinae, Addendum, BRILL p. 158

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամիա» հոդվածին։