Սաթի Սպիվակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթի Սպիվակովա
Ծնվել էհունվարի 7, 1962(1962-01-07)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1983)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և հաղորդավար
Ծնողներհայր՝ Զարեհ Սահակյանց
Ամուսին(ներ)Վլադիմիր Սպիվակով
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան
satispivakovaofficial.com

Սաթի Սպիվակովա (Սաթենիկ Զարեհի Սահակյանց, հունվարի 7, 1962(1962-01-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթենիկ Սահակյանցը ծնվել է 1962 թվականի հունվարի 7-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում. հայրը հայ ջութակահար Զարեհ Սահակյանցն է, մայրը՝ դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։ Սաթենիկը Երևանում ավարտել է երաժշտական դպրոց։ 1984 թ. ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։

Ուսանողական տարիներին ծանոթացել է հայտնի ջութակահար և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ։ Հանուն ամուսնու թողել է դերասանական կարիերան. նրանք ունեն երեք դուստր՝ Կատյա, Տանյա, Աննա։

1992 թվականին՝ 30 տարեկանում, ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։

Ռուսական Կուլտուրա հեռուստաալիքով վարել է «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները» (ռուս.՝ Сати Спивакова. Мои истории), հաղորդաշարը, այնուհետև տեղափոխվել է Առաջին ալիք՝ հաղորդման վերնագիրը դարձնելով «Սաթի»։

2002 թվականին լույս է տեսել Սաթի Սպիվակովայի «Ոչ բոլորը» (ռուս.՝ Не всё) գիրքը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (5 ապրիլի, 2013 թվական) – ազգային հեռուստառադիոհեռարձակման ու մշակույթի բնագավառում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Пешкова М., Ларина К. (ведущие); Кастанян А., Спивакова С. (гости). (2002 թ․ հունիսի 22). «Книжное казино» (ռուսերեն). Эхо Москвы (радиостанция). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Указ Президента Российской Федерации от 5 апреля 2013 года № 331 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթի Սպիվակովա» հոդվածին։