Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթենիկ Վիտյայի Հակոբյան-Ուլիխանյան
Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը տերմեն նվագելիս
Ի ծնե անունՍաթենիկ Հակոբյան
Ծնվել էփետրվարի 28, 1984(1984-02-28) (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան
ՄասնագիտությունՏերմենահար
ԳործիքներՏերմենվոքս
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Սաթենիկ Վիտյայի Հակոբյան-Ուլիխանյան (փետրվարի 28, 1984(1984-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կոմպոզիտոր[1], տերմենահար։ Միակ տերմենահարն է Հայաստանում և ողջ կովկասյան տարածաշրջանում[2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Միխայիլ Կոկժաևի դասարան) կոմպոզիտոր մասնագիտությամբ։ Սաթենիկը ստեղծագործում է ակադեմիական երաժշտության ժանրում, նաև գրել է էտյուդներ և մշակել մի շարք հայ միջնադարյան կոմպոզիտորների ստեղծագործություններ տերմենի համար[3]։

Տերմեն նվագել սովորել է ինքնուրույն աշխարհահռչակ տերմենահար Լիդիա Կավինայի օժանդակությամբ։ Բացի տերմենից նվագում է նաև դաշնամուր, երգեհոն և մի քանի այլ հազվագյուտ երաժշտական գործիքներ[5][6][7]։

2011-2012 թթ. դասավանդել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի Հոսեյնի անվան կոնսերվատորիայում[7]։

Մի շարք համերգներով հանդես է եկել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Հայաստանյան համերգների ժամանակ Սաթենիկին երբեմն իբրև դաշնակահար նվագակցում է նաև նրա դուստրը՝ Վիկտորիա Ուլիխանյանը[8]։

2013–2014 թթ. տերմենի տարածման և տերմենահարության ժողովրդականացման նպատակով կազմակերպել է վարպետության դասընթացներ[7][9] և մրցույթ հայ ժամանակակից կոմպոզիտորների համար, ինչի արդյունքում ստեղծվել են մի շարք ստեղծագործություններ՝ գրված հատուկ տերմենի համար[5][7]։

Որպես տերմենահար ձայնագրվել է ամուսնու՝ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» և հորդանանյան «Իսկ, եթե» ֆիլմերում[7]։

Մարտին Ուլիխանյանի հետ նախաձեռնել և իբրև վոկալիստ ու հեքիաթասաց ձայնագրվել է նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված գրական-երաժշտական նախագծում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեկնարկել է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը
  2. Սաթենիկի կերտած տերմենվոքսի հնչյուները
  3. 3,0 3,1 Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի մենահամերգը
  4. Новый инструмент со старой историей (видео)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Վեմ ռադիո. «Խելագար հայ եմ» (աուդիո)(չաշխատող հղում)
  6. «Տերմենվոքս` գործիք, որ նվագում են օդում (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ամեն ինչ սկսվեց իմ անուշ, քաղցր Հայաստանից. Զրույց` Հայաստանի միակ տերմենահարի հետ
  8. Հայլուր՝ Ռեպորտաժ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի մասին, Հայաստանի Հանրահին Հեռուստաընկերություն (տեսանյութ)
  9. Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան. վարպետության դաս