Սադուն Ա Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադուն Ա Արծրունի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Ծնողներհայր՝ Ամիր-Քուրդ Արծրունի

Սադուն Ա Արծրունի, XII-XIII դարերի Մահկանաբերդի իշխան։ Մահկանաբերդի Արծրունիների տոհմից։ Այլ իշխանների հետ Մխիթար Գոշին օժանդակել է Նոր Գետիկի վանքի (Գոշավանք) կառուցման գործում։ Սադուն Ա Արծրունու հովանավորությամբ շինարարական աշխատանքներ են կատարվել նաև Շխմուրատի վանքում։ Կառավարման տարիները զուգադիպել են Մահկանաբերդի Արծրունիների թուլացման ժամանակաշրջանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111