Սաբինա Բաբայևա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Սաբինա Բաբայևա | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Սաբինա Բաբայևա |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 2, 1979 |
| Ծննդավայր՝ | |
| Քաղաքացիություն՝ | ադրբեջանցի |
| Հպատակություն՝ | ադրբեջանցի |
| Ազգություն | ադրբեջանցի |
| Կայք՝ | sabina.eurovisiontalents.com |
Սաբինա Բաբայևան ադրբեջանցի երգչուհի է (ծնվել է 1979թ. դեկտեմբերի 2), ով ներկայացրել է ադրբեջանը «When The Music Dies» (Երբ մահանում է երաժշտությունը) երգով Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում,որտեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը որը կայացավ Բաքվում մայիսի 26-ին:
Սաբինա Բաբայևան ծնվել է 1979 թվականին դեկտեմբերի 2-ին Բաքու քաղաքում, զինվորականի և դաշնակահարի ընտանիքում: Ավարտել է Ասաֆ Զեյնալի երաժշտական քոլեջի վոկալի բաժինը: 1999 թվականից մասնակցել է մի շարք երգի մրցույթների, թե իր երկրում և թե արտասահմանում: Սաբինան ադրբեջանում հայտնի է որպես «Röya kimi» երգի կատարող որը 2003 թվականին ադրբեջանական «Bəyaz həyat» հեռուստաշոուի սաունդթրեքն է եղել:
Սաբինան նաև նախկինում մասնակցել է ադրբեջանի Եվրատեսիլի ազգային ընտրությանը սակայն հաջողության չի հասել: