ՍՔՈՒԻԴ
ՍՔՈՒԻԴ-ը (անգլերեն՝ SQUID, կազմված է Superconducting QUantum Interference Device առաջին տառերից, որը նշանակում է գերհաղորդիչ քվանտային միջամտումի գործիք) շատ զգայուն մագնիսոմետր է, որը օգտագործվում է չափազանց փոքր մագնիսական դաշտերի չափելու համար, և հիմնված է Ջոզեֆսոն հանգույցներ պարունակող գերհաղորդիչ օղակների վրա:
ՍՔՈՒԻԴները բավականին զգայուն են՝ չափելու 5aT (5×10−18T) դաշտեր՝ մի քանի օր միջինացված չափումներով:[1] Դրանց խանգարման մակարդակը 3 fT.Hz-½ չափ ցածր է լինում: Համեմատության համար, մի տիպիկ սառնարանի մագնիս 0.01 թեսլա (10−2 T) է արտադրում, և կենդանիների մեջ որոշ ընթացքներ շատ փիքր մագնիսական դաշտեր են ստեղծում՝ 10−9 T և 10−6 T-ի միջև: Վերջերս ստեղծված SERF ատոմական մագնիսոմետրները հնարավորություն ունեն ավելի զգայունության, և պետք չունեն կրիոգենիկ սառեցման, բայց անգամներ ավելի մեծ են չափով (~1 սմ3) և պետք է մոտ զերո դաշտում օգտագործվեն:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Րեյնջ, Շանոն (2004). Gravity Probe B: Exploring Einstein's Universe with Gyroscopes (PDF), NASA, 26.