Ռոք-օպերա թատրոն (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոք-օպերա թատրոն
Санкт-Петербургский театр «Рок-опера»
Տեսակթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1975
Կայքrock-opera.ru

Ռոք-օպերա թատրոն (ռուս.՝ Рок-опера театр), երաժշտական թատրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։

Թատրոնի պատմությունը և բեմադրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտոլդ Բրեխտ

1966 թվականի ամռանը Լենինգրադում հայտնի «Դրուժբա» անսամբլի հիման վրա, որը հայտնի էր ոչ միայն Ռուսաստանում, ստեղծվեց վոկալ-գործիքային «Երգող կիթառներ» անսամբլը։ Ռոք-օպերայից առաջ «Երգող կիթառների» խաղացանկում «Սալասպիլս»-ն էր, իսկ 1975 թվականին Կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում կայացավ «Орфей и Эвридика» զոնգ-օպերայի պրեմիերան։ Այն ժամանակ «ռոք» բառն արգելված էր։ Ռոքային ոճը քողարկելու համար ստիպված դիմեցին Բերտոլդ Բրեխտի դրամատուրգիային, որտեղ զոնգ-երգերը հնարավոր էր համակցել պատմությանը։

Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ։ Տպավորիչ ներկայացումը Մոսկվայում (առանց պաստառների և միայն նեղ շրջանակի համար) ցնցեցին երկրի բարձրաստիճան դասակարգին։

1979 թվականին բեմադրվեց «Ֆլամանդական լեգենդ» ավանգարդ-օպերան, սակայն երաժշտական ընկալման բարդությունը կանխատեսեց ներկայացման «ոչ դրամարկղային» բնույթը, այդ իսկ պատճառով 1981 թվականին դադարեցվեց բեմադրությունը։ Խաղացանկը նոր օպերաների կարիք ուներ։ 1982 թվականին բեմադրվեց «Մրցավազք» օպերան, որը ցուցադրվեց միայն 3 ամիս, քանի որ Խորհրդային Միությունում, ինչպես պնդում էր մշակութակոմերիտական մամուլը, չկար այն ամենը, ինչ ներկայացված էր ներկայացման մեջ՝ մարմնավաճառություն, թմրամոլություն, դրամաշորթություն և այլն։

1985 թվականի դեկտեմբերի 31-ին Կապրանովի անվան Մշակույթի տանը կայացավ «Յունոնա» և «Ավոս» օպերաների պրեմիերաները։

1985 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Վլադիմիր Պոդգորոդինսկին։

1989 թվականից «Երգող կիթառներ» վոկալ-գործիքային անսամբլը սկսեց կոչվել «Ռոք-օպերա» թատրոն։ Թատրոնը մինչ այժմ չունի սեփական թատերական տարածք։

Ուղղափառ եկեղեցու 1000-ամյակին թատրոնը բեմադրեց համաշխարհային ճանաչում գտած «Հիսուս Քրիստոս՝ սուպերաստղ» ռոք-օպերան։ Ներկայացումն ստացավ իր օրհնությունը եկեղեցուց։ Գեղարվեստական լավ թարգմանությունը, ի տարբերություն մոսկովյանի, հաջողություն ունեցավ Ամերիկայում։ Մոսխորի անվան թատրոնը այս նույն ռոք-օպերան բեմադրել էր դեռ մեկ տարի առաջ։

1991 թվականին թատրոնը մասնակցեց «Ռուսական Ամերիկան 250 տարեկան է» մասնավոր-պետական շրջագայությանը։ Ռուսերենով ցուցադրվեց «Հիսուս Քրիստոս՝ սուպերաստղ» ռոք-օպերան։ «Յունոնա»-ն ու «Ավոս»-ը բեմադրվեց «Ռոս» նավահանգստում՝ Սան-Ֆրանցիսկոյից ոչ շատ հեռու, հենց այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել ստեղծագործության հիմքում ընկած իրադարձությունները։

2003 թվականի դեկտեմբերին «Орфей и Эвридика» զոնգ-օպերան գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես մյուզիքլ, որը բազմիցս բեմադրվել է նույն թատերախմբի մասնակցությամբ․ ռեկորդի գրանցման պահին ներկայացումը բեմադրվում էր 2350-րդ անգամ։

Ռոք օպերա ժանրը երիտասարդ ժանր է։ Ի տարբերություն դրամատիկական և դասական երաժշտական թատրոնների՝ այս ուղղության ստեղծագործությունները համեմատաբար մեծ չեն։ «Ռոք-օպերա» թատրոնի շատ բեմադրություններ ինքնուրույն ստեղծագործություններ են, որոնք գրվել են հատուկ թատրոնի համար։ 2 տարվա ընթացքում միջինում հանդիսատեսին է ներկայացվում նոր ներկայացում։ Վերջին տասնամյակի պրեմիերաներից են՝ Ալեքսանդր Կլեվիցկու «Հիմարների նավը» (2002), «Կապիտանի աղջիկը» (2004), «Կապույտ թռչուն» (2005), «Կենտերվիլյան ուրվական» (2008), «Անանուն աստղ» (2009)։ 2010 թվականի սկզբին «մշակույթի օպտիմալացման» գործընթացում թատրոնը զրկվեց պետական ֆինանսավորումից և վերակազմավորվեց։ Այնուամենայնիվ, 2010 թվականի հուլիսին կայացավ Ալեքսեյ Ռիբնիկովի «Յունոնա» և «Ավոս» օպերայի 2000-րդ կատարումը, իսկ տարվա վերջում թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց հերթական նոր ներկայացում-ռոք օպերան՝ Վլադիմիր Կալլեի «Ռոմեո և Ջուլիետ»-ը։ Բոլոր ստեղծագործությունները ներկայացվում են կենդանի կատարմամբ։

Ընթացիկ խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք օպերաներ և մյուզիքլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 - Անդրեյ Վոզնեսենսկու, Ալեքսեյ Ռիբնիկովի «Յունոնա» և «Ավոս»
  • 1990 - Թիմ Ռայսի, Էնդրյու Ուեբբերի «Հիսոս Քրիստոս՝ սուպերաստղ»
  • 1999 - Յուրի Դիմիտրինի, Ալեքսանդր Ժուրբինի «Орфей и Эвридика»
  • 2004 - Ա․ Շուլգինայի, Անդրեյ Պետրովի, Օլգա Պետրովի «Կապիտանի աղջիկը»
  • 2008 - Վ․ Վերբինի, Վ․ Կալլեի «Կենտերվիլյան ուրվական»
  • 2009 - Մ․ Ռոմաշինի, Ֆ․ Գրոյսմանի, Մ․ Սամոյլովի «Անանուն աստղ»
  • 2010 - Ու․ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (թարգմ․՝ Բ․ Պաստեռնակ)

Մանկական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - Ն․ Դենիսովի, Վ․ Կալլեի «Անճոռնի ճուտիկը կամ բալլադ կախարդական թևերի մասին»
  • 1999 - Ե․ Լապեյկոյի, Վ․ Կալլեի «Հեքիաթ մահացած թագուհու և 7 դյուցազունների մաին»
  • 2005 - Վ․ Վերբինի, Ա․ Պետրովի, Օ․ Պետրովի «Կապույտ թռչուն»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]