Ռոքուել Քենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքուել Քենտ
Rockwell Kent
Ի ծնեՌոքուել Քենտ
Ծնվել էհունիսի 21, 1882(1882-06-21)[1][2][3][…]
ԾննդավայրԹառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էմարտի 13, 1971(1971-03-13)[4][1][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՓլաթսբուրգ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Ազգությունամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Փարսոնս դիզայնի դպրոց, Հորաս Մաննի դպրոց, Columbia Graduate School of Architecture, Planning and Preservation?, Cheshire Academy? և Shinnecock Hills summer school?
Մասնագիտություննկարիչ, գրող, նկարիչ-փորագրող, նկարազարդող և արձակագիր
Ժանրբնանկար
Ակտիվ շրջաննկարիչ
Ներշնչվել էՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր և Ռոբերտ Հենրի
Պարգևներ
Լենինյան մրցանակ և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Rockwell Kent Վիքիպահեստում

Քենտ Ռոքուել (անգլ.՝ Rockwell Kent, հունիսի 21, 1882(1882-06-21)[1][2][3][…], Թառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - մարտի 13, 1971(1971-03-13)[4][1][3][…], Փլաթսբուրգ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի նկարիչ, գրող, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն սովորել է Ռ․ Հենրիի մոտ։ Աշխատել է որպես ձկնորս, ատաղձագործ, բազմիցս ճանապարհորդել է, ապրել ԱՄՆ–ի հյուսիսում, Նյուֆաունդլենդում, Գրենլանդիայում։ Զարգացնելով ամերիկական ռեալիստական արվեստի ավանդական դրույթները՝ ստեղծել է բազմաթիվ նկարներ, գծանկարներ, փորագրանկարներ, վիմագրանկարներ, որոնցում վառ կերպով պատկերված է հս․ երկրների խստաշունչ բնությունը, հասարակ մարդկանց կյանքը («Ծովի աշխատավորները», 1907, Նյու Բրետենի թանգարան, «Գարնանային եռուզեռ», 1908, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հակաֆաշիստական պլակատների և ծաղրանկարների, գրքերի, այդ թվում նաև սեփական երկերի պատկերազարդումների հեղինակ է։

Քենտի արվեստին բնորոշ է կերպարների առնական ոգեշնչվածությունը, հստակ գծանկարը, հնչեղ կոլորիտը։ 1960 թվականին Քենտի սովետական ժողովրդին նվիրել է իր գործերից 900-ից ավելին, որոնցից 14-ը՝ Հայաստանի պետական պատկերասրահին։ Որպես գրող հանդես է եկել 1920 թվականին, Ալյասկայի մասին «Ամայի երկրամաս» գրքով։ «Ուղղությունը արևելքով՝ հյուսիս» (1930), «Մալամինա» (1935) և «Գրենլանդական օրագիր» (1962) Քենտի գրքերում նկարագրել է էսկիմոսների կյանքը, տվել Հյուսիսի պատկերը։ «Սա իմ սեփականն է» (1940) և «Սա ես եմ, Տեր Աստված» (1955) ինքնակենսագրական գործերը 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը ԱՄՆ–ի համայնապատկերն են։

«Մարդկանց և լեռների մասին» գրքի (1959) հիմնական մասը 1958 թվականին ԽՍՀՄ–ում կատարած ճամփորդության տպավորություններն են։ Նա երկու անգամ այցելել է Խորհրդային Հայաստան, ջերմ տողեր նվիրել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Հետագայում, (1962) թվականին Ռ.Քենտը ստացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Պատվավոր անդամի կոչում, այնուհետև 1967 թվականին՝ «Հանուն ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» Լենինյան մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոքուել Քենտ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքուել Քենտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։