Ռու Բորսոն
Ռու Բորսոն (Roo Borson, իսկական անունը Ռութ Էլիզաբեթ Բորսոն, Ruth Elizabeth Borson, ծնվել է 1952-ի հունվարի 20-ին), կանադացի անգլիագիր բանաստեղծ։
Ծնվել է 1952-ին։ 1973-ին բակալավրի աստիճան է ստացել Գոդարդ քոլեջում, 1977-ին մագիստրոսի կոչում է ստացել Բրիթիշ Քոլումբիա համալսարանում։ Դասախոսել է Արևմտյան Օնթարիոյի համալսարանում (1987-88), Քոնքորդիայի համալսարանում (1993)։
Գրական ընթերցումներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, ներկայացվել մի շարք անթոլոգիաներում, ինչպիսիք են «Կանադական չափածոյի նոր օքսֆորդյան գիրք», «Պոեզիան Նորթոնի ներկայացմամբ», «Գրականությունը Նորթոնի ներկայացմամբ» և «Մորնինգսայդ Փեյփըրս» հանդեսները։
Ապրում է Տորոնտոյում ամուսնու` բանաստեղծ Քիմ Մալթմանի հետ։
«Կարճ զբոսանք Օիշիդա` գետի երկյանքով» գիրքը, որը Ռու Բորսոնի բանաստեղծությունների իններորդ ժողովածուն է, 2004-ին բանաստեղծուհուն բերեց Կանադայի ամենամեծ գրական պարգևը` «Գավընը Ջենըրըլ» մրցանակը։
Ռու Բորսոնը հայերեն [խմբագրել]
- Կարճ զբոսանք Օիշիդա` գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, 108 էջ (Թարգմանությունը անգլերենից` Լուսինե Հարոյանի)։
Աղբյուրներ [խմբագրել]
- Ռու Բորսոն, Կարճ զբոսանք Օիշիդա` գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, շապիկի 4-րդէջ։