Ռուքմինի Դևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուքմինի Դևի
रुक्मिणी देवी अरुंडेल
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 29, 1904(1904-02-29)[1][2]
ԾննդավայրՄադուրայ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էփետրվարի 24, 1986(1986-02-24)[3][1] (81 տարեկան)
Մահվան վայրՉեննայ, Հնդկաստան[4]
Քաղաքացիություն Հնդկաստան[5],  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պարուհի
ԱմուսինGeorge Arundale?
Զբաղեցրած պաշտոններՌաջյա Սաբհայի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkalakshetra.in/newsite
 Rukmini Devi Վիքիպահեստում

Ռուքմինի Դևի ամուսնու ազգանվամբ՝ (Արենդեյլ ( Arundel), փետրվարի 29, 1904(1904-02-29)[1][2], Մադուրայ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 24, 1986(1986-02-24)[3][1], Չեննայ, Հնդկաստան[4]), հնդիկ պարուհի, հասարակական գործիչ։

Կրթությունն ստացել է Արվեստի ակադեմիայում (Կալակշետրա), ուր կատարելապես տիրապետել է «Բհարատ Նատյամ» և կատակհալի ոճի հնդկական պարերին։ 1944 թ. ավարտել Էմադրասի համալսարանի երաժշտության բաժինը։ «Բհարատ նատյամի» վերածնունդը պատկանում է Ռուէմինի Դևիին։ Հանդես է եկել նաե որպես բալետմայստեր («Կուտրալա Կուրվանաջի», 1944 թ., «Սիտա Սվայամվարամ», 1954 թ.)։ Ռուքմինի Դևին Հնդկաստանի Հանրապետության պառլամենտի անդամ է (1952 և 1956 թթ. եղել է Պառլամենտի պետական խորհրդի անդամ), ՅՈԻՆԵՍԿՕ-ի մշակույթի բաժնի անդամ, Հնդկաստանի մի շարք կայացութատերական կազմակերպությունների և մշակութային հիմնարկությունների ներկայացուցիչ ու պատվավոր անդամ։ 1956 թ. պարգևատրվել է հնդկ․ «Պադմա Բհուշան» շքանշանով, 1957 թ.՝ շահել մրցանակ «Բհարատ Նատյամի» լավագույն կատարման համար։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուքմինի Դևի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 104