Ռուս-ամերիկյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-ամերիկյան հարաբերություններ
ԱՄՆ և Ռուսաստան

ԱՄՆ

Ռուսաստան

Ռուս-ամերիկյան հարաբերություններ (անգլ.՝ Russia–United States relations, ռուս.՝ Росийско-американские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի կառավարման օրոք (1991-1999 թվականներ) ԱՄՆ-ի նախագահներ Ջորջ Բուշն ու Բիլ Քլինթոնը աջակցում էին Ռուսաստանում ընթացող տնտեսական բարեփոխումներին։ Իր հերթին՝ Ռուսաստանը առժամանակ միջազգային հարաբերություններում դադարեց առաջատար դիրքեր գրավել։ Ռուսաստանի նոր նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանը ոչ միայն տնտեսական աննախադեպ աճ ապահովեց և վճարեց իր արտաքին պարտքերը, այլև վերստին առաջատար դիրքեր գրավեց միջազգային հարաբերություններում։ Ի հայտ եկան նաև հակասություններ ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Ռուսաստանը դեմ էր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը արևելյան ուղղությամբ, ԱՄՆ-ի՝ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ծրագրերին, 2003 թվականին տեղ գտած ամերիկյան ներխուժմանը Իրաք։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը քայլեր էին ձեռնարկում սառը պատերազմի մտածելակերպից հրաժարվելու և իրական համագործակցություն ծավալելու ուղղությամբ։

Համագործակցության մթնոլորտի ստեղծման տեսանկյունից կարևորագույն քայլ էր Ռուսաստանի՝ Մեծ յոթնյակին միանալու իրողությունը, կառույցը ստացավ Մեծ ութնյակ անվանումը։ Ռուս-ամերիկյսւն հարաբերություններում նոր դրական տեղաշարժեր նկատվեցին նաև ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կառավարման օրոք։ Հարաբերությունների ջերմացումը որակվեց որպես «Նոր մեկնարկ» և տվեց իր արդյունքները։ 2010 թվականի գարնանը կողմերը ստորագրեցին երկար հեռահարության միջուկային մարտագլխիկներով հրթիռների կրճատման վերաբերյալ նոր պայմանագիր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմության 12-րդ դասարանի դասագիրք