Ռուսեթ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսեթ Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 15, 1907(1907-08-15)[1]
Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 24, 1971(1971-02-24)[1] (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀԿԿ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1930)[1] և Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ռուսեթ Հովհաննեսի Հովհաննիսյան (օգոստոսի 15, 1907(1907-08-15)[1], Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 24, 1971(1971-02-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1848), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Արտամետ գյուղում։ Մանկուց զրկվել է ծնողներից։ 1918-1925 թվականներին եղել է Երևանի մանկատներում։ 1926 թվականին ավարտել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցը, 1930 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ասպիրանտուրայում (Լենինգրադ)։ 1936-1971 թվականներին, առանց ընդմիջման, ռուս գրականություն է դասավանդել Երևանի համալսարանում։ Միաժամանակ 1948-1949 թվականներին բաժնի վարիչ էր ՀԿԿ Կենտկոմում։ 1949-1951 թվականներին եղել է համալսարանի պրոռեկտորը, 1941 թվականից՝ ռուս գրականության ամբիոնի վարիչը։

1940 թվականին «Բելինսկին որպես Գոգոլի քննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան 1947 թվականին «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ» գիրքը (Երևան, 1952)։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Մահացել է Երևանում[2]։

Ռ. Հովհաննիսյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութեր ռուսաց գրականությունն ուսումնասիրողների համար, պրակ Ա, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 62 էջ։
  • Նյութեր ռուսաց գրականությունն ուսումնասիրողների համար, պրակ Բ, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 62 էջ։
  • Լերմոնտովի կյանքը և գրական ստեղծագործությունը, Երևան, Պետհրատ, 1941, 192 էջ։
  • Բելինսկին որպես Գոգոյի քննադատ, Երևան, 1941, 120 էջ։
  • Հայրենիքը և ռուս գրականությունը, Երևան, Հայպետհրատ, 1942, 165 էջ։
  • Վ. Գ. Բելինսկու կյանքն ու քննադատական գործունեությունը, Երևան, Հայպետհրատ, 1948, 106 էջ։
  • Ռուս մեծ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1949, 44 էջ։
  • Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1949, 406 էջ։
  • Ա. Պ. Չեխով (կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 47 էջ։
  • Գորկին որպես պրոլետարական գրականության հիմնադիր, Երևան, «Գիտելիք», 1956, 40 էջ։
  • Ռուս գրականության ուրվագծեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 497 էջ։
  • Լև Տոլստոյը և հայ գրական կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1964, 139 էջ։
  • Ի. Ա. Գոնչարով, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1964, 45 էջ։
  • Գրականությունը և երիտասարդության կոմունիստական դաստիարակությունը, Երևան, «Գիտելիք», 1965, 23 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 314-315.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսեթ Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 573