Ռուսաստանի հրեական վեհաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանի հրեական վեհաժողով, ՌՀՎ (եբր.՝ הקונגרס היהודי-רוסי‎, ռուս.՝ Российский еврейский конгресс, РЕК), Ռուսաստանի խոշորագույն հրեական աշխարհիկ կազմակերպությունը։ Ստեղծվել է 1996 թվականին։ Գործում է որպես ոչ առևտրային բարեգործական հիմնադրամ։ Միավորում է Ռուսաստանի ամենաազդեցիկ և ունևոր հրեաներին. բարձրագույն պաշտոնյաների, բիզնեսմենների, գիտության և մշակույթի գործիչներին։

Ղեկավարություն[խմբագրել]

ՌՀՎ-ի ղեկավար մարմիններն են. նախագահությունը, տնօրենների խորհուրդը և հանրային խորհուրդը։ Ղեկավարության կազմի մեջ են մտնում Վլադիմիր Ռեսինը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Բորոդան, Եվգենիա Ալբացը, Յուլի Գուսմանը, Բերլ Լազարը, Գենրի Ռեզնիկը, Վլադիմիր Սոլովյովը, Գեննադի Խազանովը, Միխայիլ Չլենովը, Միխայիլ Բերգերը, Մատվեյ Գանապոլսկին, Միխայիլ Ժվանեցկին և այլոք։

Վերստուգիչ հանձնաժողովը գլխավորում է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Յակով Ուրինսոնը:

ՌՀՎ նախագահներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]