Ռուսահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանի հայ մամուլ, Ռուսաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Արևելյան ծանուցմունք» թերթը, հրատարակվել է 1816 թվականին Աստրախանում։ Շուրջ 200 տարվա ընթացքում այստեղ տպագրվել են ավելի քան 90 անուն պարբերականներ, որոնցից մի քանիսը նկատելի տեղ են գրավել հայ մամուլի պատմության մեջ։ Կարևոր պարբերականներից են Մոսկվայում լույս տեսած ազգային, կրթական, դաստիարակչական «Հյուսիսափայլ» (1858-1862 թթ. և 1864 թ.) ամսագիրը, գրական, կրոն, «ճռաքաղ» (1858- 1862 թթ.), տեղեկատվական «Համբավաբեր Ռուսիո» (1861-1864 թթ.), պատմաբանասիրական «Փարոս Հայաստանի» (1879-1881 թթ.), մշակութային «Հանդես գրականական և պատմական» (1888-1890 թվականներ Տեղափոխել այս էջին և 1894- 1896 թթ.) հանդեսները, «Գարուն» (1910-1912 թթ.) գրական-գեղարվեստական, քննադատ, տարեգիրքը, գրական, հասարակաքաղաքական, մշակութային «Մարտ» (1911-1916 թթ.) ամսաթերթը, հասարակաքաղաքական, գրական «Արմյանսկի վեստնիկ» (1916-1918 թթ., 1990-2002 թթ., ռուսումնական) շաբաթ, հանդեսը, հասարակաքաղաքական «Պրո Արմենիա» (1991-1992 թթ.), շարունակել է Փարիզում 1900-1914 թվականներին լույս տեսած նույնանուն «Արմենիա ի միր», հանդես (1995 թ., Մոսկվա) պարբերականի ավանդույթները) ամսագիրը և այլն։ Նոր Նախիջևանում հրատարակվել են հասարակաքաղաքական, ազգային, գրական «Նոր կյանք» (1906-1907 թթ.), «Մեր ձայնը» (1907-1909 թթ.), «Լույս» (1910-1914 թթ.), «Գրիչ» (1912-1914 թթ.), «Գաղութ» (1914-1916 թթ.), «Հայ համայնք» (1918-1920 թվականներին) շաբաթաթերթերը և այլն, Սանկտ Պետերբուրգում՝ ազգային, գրական, պատմական «Հյուսիս» (1863-1864 թվականներին) շաբաթաթերթը, գրական-գեղարվեստական «Արաքս» (1887-1898 թթ.) և «Բանբեր գրականության և արվեստի» կիսամյա հանդեսները և այլն, Աստրախանում՝ հասարակաքաղաքական, տնտեսական «Լրաբեր» (1908-1909 թթ.) շաբաթաթերթը, հասարակաքաղաքական, գրական «Մեր կյանքը» (1910-1912 թթ.) կիրակնօրյա թերթը, Եկատերինոդարում՝ գրական, հասարակական «Արձագանք» (1918-1920 թթ.) եռօրյա թերթը և այլն։

Ներկայումս լույս են տեսնում ազգային, մշակութային, պատմական «Մաշտոց» (1993 թվականից, Կրասնոդար) թերթը, մշակութային, կրթական, պատմական, կրոնական «Հյուսիսափայլ» (1994 թվականից, Մոսկվա), քաղաքական, տնտեսական, գիտական և այլ բնույթի պարբերականներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։