Դաշնության ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուսաստանի խորհրդարանից)

Դաշնության (Դաշնային) Ժողով (ռուս.՝ Федера́льное собра́ние), Ռուսաստանի մշտապես գործող բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմին, երկրի խորհրդարանը։ Դաշնության Ժողովի կարգավիճակը հաստատված է ՌԴ Սահմանադրության 5-րդ գլխում։ Համաձայն Սահմանադրության 95-րդ հոդվածի Դաշնության Ժողովի ֆունկցիաները և լիազորությունները բաշխված են երկու պալատների՝ Պետական Դումայի և Դաշնության Խորհրդի միջև։

Երկու պալատն էլ կարող է համատեղ հավաքվել երկրի Նախագահի, Սահմանադրական դատարանի, օտարերկրյա պետությունների ղեկավարների ուղերձների ունկնդրման համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]