Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան'
ՀապավումՌՏՍՊՀ
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1952
ՏիպՀասարակական
ՌեկտորՖեդուլին Ալեքսանդր Ալեքսեյի
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան Մոսկվա, Պուշկինո
Կայքrguts.ru
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան (Ռուսաստան)##
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան (Ռուսաստան)
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան, Ռուսաստան

Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանը (ռուսերեն՝ Российский государственный университет туризма и сервиса (РГУТиС), Սերվիսի համալսարան) սերվիսի և տուրիզմի ոլորտում մասնագետներ պատրաստող համալսարան է Ռուսաստան-ում և ԱՊՀ երկրներում։ Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանը, Ռուսաստանի ամենամեծ համալսարաններից մեկն է, որի պատմությունը սկսում է 1952 թվականից։ Ներկայումս այն իր մեջ է ընդգրկում 7 ֆակուլտետ և 15 մասնաճյուղ, որից մեկը՝ Երևանում։

Սերվիսի համալսարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրված է 1952 թվականին Կորպորացոն Բարձրագույն Դպրոց անվան տակ։ 1997-ից կոչվում էր Մոսկվայի Սերվիսի Պետական Համալսարան։ 2007-ի Դեկտեմբերի 1-ից անվանափոխվել է Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի Պետական Համալսարան։

2007-ի սկզբից, համալսարանում պրոֆեսիոնալ կրթություն են ստացել 51,786 մարդ (այդ թվում մայր ԲՈՒՀ-ում առկա՝ 9,785, անհատական՝ 1,147, հեռակա՝ 17,870)։

Պատմական ֆուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 թ՝ Կորպորացիայի աարձրագությն դպրոց
  • 1960 թ՝ Տեղի արդյունաբերության բարձրագույն դպրոոց
  • 1961 թ՝ Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ
  • 1993 թ՝ Կենցաղի և ծառայության ոլորտի պետական ակադեմիա
  • 1999 թ՝ Մոսկվայի սերվիսի պետական համալսարան
  • 2007 թ՝ Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան

Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվիսի համալսարանը իր մեջ է ընդգրկում 5 ֆակուլտետ և 34 ամբիոն։

Սերվիսի ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի դեկան՝ տ.գ.կ., դոցենտ Լարիսա Վլադիմիրովնա Սուզմինա

  • Կենցաղային տեխնիկայի ամբիոն
  • Տեղեկատվական համակարգերի ամբիոն
  • Մեքենածառայությունների և փոխադրածառայություննների ամբիոն
  • Տեղնիկական ոլորտի անվտանգության և քիմիական տեխնոլոգիաների ամբիոն

Տուրիզմի և հյուրընկալության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի դեկան՝ ի.գ.կ., դոցենտ Ելենա Սերդեյեվնա Սախարչուկ

  • Զբոսաշրջային գործունեության կազմակերպման և տեխնոլոգիաների ամբիոն
  • Ռեստորանային և հյուրանոցային սպասարկման կազմակերպման և տեխնոլոգիաների ամբիոն
  • Հասարակական կապերի ամբիոն

Դիզայնի և տեխնոլոգիաների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի դեկան՝ ի.գ.կ., դոցենտ Յուրի Յակուբովիչ Տյումենյեվ

  • Նյութերի գիտության և ապրանքային փորձաքննության ամբիոն
  • Նախագծման և կարի ու տրիկոտաժի արտադրանքի տեխնոլոգիայի ամբիոն
  • Տեխնոլոգիաների և դիզայն արվեստի արտադրանքի ու ինտերիերի ամբիոն
  • Գծագրության և նկարչության ամբիոն
  • Տարածքային միջավայրի դիզայն արվեստի ամբիոն

Տնտեսագիտության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի դեկան՝ տ.գ.դ, պրոֆեսոր Իրինա Վիկտորովնա Բուշուևա

  • Հաշվապահական հաշվառման և հարկերի հավաքման ամբիոն
  • Պետական և մունիցիպալ կառավարման ամբիոն
  • Կորպորատիվ կառավարման և էլեկտրոնային բիզնեսի ամբիոն
  • Մարկետինգի և կոմերցիայի ամբիոն
  • Մենեջմենթի ամբիոն
  • Ֆինանսների ամբիոն
  • Տնտեսագիտության և ձեռնարկատիրության ամբիոն
  • Աշխատանքի տնտեսության և կադրերի կառավարման ամբիոն

Իրավունքի և սոցիալ հարաբերությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի դեկան՝ ի.գ.կ., դոցենտ Ալեքսանդր Ամանգելդիեվիչ Աբդուռախմատով

  • Քաղաքացիական իրավունքի առարկաներ ամբիոն
  • Քրեական կարգապահության առարկաներ ամբիոն
  • Պետական և իրավական առարկաներ ամբիոն
  • Իրավաբանական հոգեբանության և սոցիալական աշխատանքների ամբիոն

Համալսարանական համընդհանուր ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտար լեզուների ամբիոն
  • Պատմության և քաղաքական գիտությունների ամբիոն
  • Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ամբիոն
  • Փիլիսոփայության և մշակույթի ամբիոն
  • Գիտություն ամբիոն
  • Ռուսաց լեզվի և խոսքի մշակույթի ամբիոն
  • Սոցիոլոգիայի և մանկավարժության ամբիոն
  • ֆիզիկական մշակույթի և սպորտի ամբիոն
  • Տնտեսագիտության տեսության ամբիոն
  • Ճարտարագիտական մեխանիկայի ամբիոն

Տարածաշրջանային ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերվիսի տարածաշրջանային ֆակուլտետ ք.Լյուբերցիյում
  • Սերվիսի տարածաշրջանային ֆակուլտետ ք.Պադոլսկում
  • Սերվիսի տարածաշրջանային ֆակուլտետ ք.Դուբինայում
  • Տարածաշրջանային Ֆակուլտետ ք.Օդինցովայում
  • Էքստեռնով պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման ֆակուլտետ

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս համալսարանը ունի 17 մասնաճյուղ, որց 14-ը՝ տարածաշրջանային, 3-ը՝ մասնագիտացված։

Տարածաշրջանային մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի մասնաճյուղ
  • Կազանի մասնաճյուղ
  • Կալինինգրադի մասնաճյուղ
  • Կալուգի մասնաճյուղ
  • Կամչատկայի մասնաճյուղ
  • Մախաչկալայի մասնաճյուղ
  • Յակուտսկի մասնաճյուղ
  • Պերմի մասնաճյուղ
  • Պիտիգորսկի մասնաճյուղ
  • Սամարայի մասնաճյուղ
  • Սմոլենսկի մասնաճյուղ
  • Սոչիյի մասնաճյուղ
  • Վոլգոգրադի մասնաճյուղ
  • Ուռալի մասնաճյուղ

Մասնագիտացված քաղաքային մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուրիզմի և հյուրընկալության ինստիտուտ (մասնաճյուղ), ք.Մոսկվա
  • Սերվիսի ինստիտուտ (մասնաճյուղ), ք.Մոսկվա
  • Պադոլսկի սերվիսի քոլեջ (մասնաճյուղ)

Նախկին մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտռամդոմսկու մասնաճյուղ
  • Պադոլսկի մասնաճյուղ
  • Շիմկետսկու մասնաճյուղ
  • Տաշկենտի մասնաճյուղ
  • Սանկտ-Պետերբուրգյան մասնաճյուղ
  • Տոլյատինու մասնաճյուղ

Տարածաշրջանային ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներկայացուցչություն Ալեկսինում
  • Ներկայացուցչություն Ալմաթայում
  • Ներկայացուցչություն Բաքվում
  • Ներկայացուցչություն Գուբկինում
  • Ներկայացուցչություն Եսիկում
  • Ներկայացուցչություն Իժեվսկում
  • Ներկայացուցչություն Կազանում
  • Ներկայացուցչություն Կիրովում
  • Ներկայացուցչություն Կրասնագորսկում
  • Ներկայացուցչություն Կրասնայարսկում
  • Ներկայացուցչություն Օբնինսկում
  • Ներկայացուցչություն Պերմում
  • Ներկայացուցչություն Ռուբցովսկում
  • Ներկայացուցչություն Ռըբինսկում
  • Ներկայացուցչություն Նովոյ Բըտում
  • Ներկայացուցչություն Սեվերոբայկալսկում
  • Ներկայացուցչություն Սըզրանում
  • Ներկայացուցչություն Տաշկենտում
  • Ներկայացուցչություն Ուստ-Կամենագորսկում
  • Ներկայացուցչություն Շախովսկայում
  • Ներկայացուցչություն Յակուտսկում
  • Ներկայացուցչություն Յանիգուլում
  • Ներկայացուցչություն Յարոսլավլում

Ուսանողական կայք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌՏՍՊՀ ուսանողական կայքի լոգոն

Սերվիսի համալսարանի ուսանողական կայքը ուսանողական առցանց ռեսուրս է, որը ստեղծել է Երևանի մասնաճյուղի ուսանող՝ Դավիթ Գասպարյանը, 2008 թվականին։ Կայքը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների, ինստիտուտների և մասնաճյուղերի ուսանողների և շրջանավարտների համար և ստեղծած է համալսարանի ուսանողական կապերը ամրագրելու նպատակով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]