Ռուսական օղու թանգարան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական օղու թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Կայքvodkamuseum.su
Քարտեզ
Քարտեզ

Ռուսական օղու թանգարան (ռուսերեն՝ Музей русской водки), օղու թանգարան Սանկտ Պետերբուրգում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշները բաժանված են ըստ ժամանակագրության։ Թանգարանի հավաքածուում ընդգրկված են հին շշեր, խցաններ, պիտակներ, փաստաթղթեր, այլ պարագաներ[2]։ Թանգարանի ամեանաարժեքավոր նմուշներն են համարվում հատկապես մոմե երկու ֆիգուրները։

Թանգարանում անցկացվող էքսկուրսիան ներառում է ինչպես ցուցանմուշների դիտումը, այնպես էլ ռուսական օղու` 11-րդ դարից մինչև մեր օրերն անցած պատմության ներկայացումն անգլերեն ու ռուսերեն լեզուներով։ Էքսկուրսիայի վերջում այցելուներին հյուրասիրում են մի քանի տեսակի օղի ռուսական ավանդական խորտիկների հետ[3]։

Ռուսական օղու թանգարանին կից գործում է «Ռուսական օղետուն № 1» (ռուս.՝ Русская Рюмочная № 1) ռեստորանը՝ 19-րդ դարի վերջերին հատուկ ինտերիերով։ Ռեստորանում անցկացվում է օղու ժամանակակից տեսակների համտեսում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]