Ռումինական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրականություն 16դարի սկզբներին երևան է եկել աշխարհիկ բովանդակությամբ առաջին ստեղծագործությունը։ 9 դարում կատարվել են նաև եկեղեցական գրքերի առաջին թարգմանությունները ռումիներենով։ Հետագայում նաև գրականության կազմավորման գործում զգալի դեր են խաղացել մոլդովացիները Գրիգորե Ուրեքեիը (1590—1647), Միրոն Կոստինի (1633—1691), Ցոն Նեկուլչեի (1672—1745), Կոնստանտին Կանտակուզինոյի (մոտ 1640—1716) և ուրիշների տարեգրություններն ու ժամանակագրությունները։ Հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչն է մոլդովացի հոսպոդար Դ․ Կանտեմիրը (1673—1723)։ Լուսավորական մեծ գործունեություն է ծավալել այսպես կոչված տրանսիլվանյան (Արդեալի) դպրոցը (Մ․ Միկու Կլեյն, 1745—1806, Գ․ Շինկայ, 1754—1816, Պ․ Մայոր, մոտ 1756—1821)։ 18 դարի վերջին 19 դարի սկզբին սկզբնավորվել է գեղարվեստական գրականության։ Այդ շրջանի Տրան-սիլվանիայի նշանավոր բանաստեղծն է Ցո․ Բուղայ Դելեանուն (մոտ 1760—1820

19 դարի 1-ին կեսին հակաթուրքական ազգային ազատագրական շարժման աճին զուգընթաց հասունացել են ազգային միասնության և ազատագրության գաղափարները։ Դրանք դարձել են 1848—1849 թվականի հեղափոխության հիմնական պահանջը։ Այդ բոլորը աշխուժացրել է լուսավորական շարժումը, ռոմանտիկ ուղղվածություն հաղորդել գրականությանը։ Ազգային վերածնության շրջանի ռոմանտիզմը բնութագրվում է սոցիալական առաջադիմական գաղափարներ ձևակերպելու և արտահայտելու ձգտումով, հասարակական ակտիվությամբ, այդ ժամանակներում են ստեղծվել դասագրքերը հրատարակվել առաջին լրագրերը, կազմակերպվել լուսավորական գրական ընկերությունները, ստեղծվել ազգային թատրոնը։ Գրականությունը թևակոխել է իր բուռն զարգացման փուլը։ 1830—1840-ական թվականներին ռոմանտիզմը հաստատվել է Վ․ Կռլովայի (1809—1831), Գ․ Ալեքսանդրեսկուի(1810—1885), Գ․ Բոլինտինեանուի, վ․ Ալեքսանդրիի (1821—1890), Կ․ Նեգրոլցիի (1808—1868), Ա․ Ռոլսոյի (1819—59) ստեղծագործություններում։ Այդ ուղղության ռումինացի գրողները, ինչպես բոլոր ռոմանտիկները, առանձնահատուկ ուշադրություն են դարձրել բանահյուսությանն ու ազգային պատմությանը։ Ռումին, ռոմանտիզմը 1848 թվականից հետո բուրժուական կարգերի վավերացումից անցել է նրա խիստ քննադատությանը (Վ․ Ալեքսանդրի, Մ․ էմինեսկու)։ Միասնական ազգային պետություն հռչակելը (1862) և թուրք, տիրապետությունից ազատագրվելը (1878) հասարակական ուշադրությունը բևեռել են գյուղացու վիճակի վրա, սքողել բուրժական սիստեմի «անկատարությունները»․ դա արդեն 50-ական թվականներին նպաստել է ռեալիզմի ձևավորմանը (Ն․ Ֆիլիմոն, 1819—1865), որի ներկայացուցիչները 70—80-ական թվականներին դարձել են Յո․ Լ․ Կարաջալեն (1852—1912), Ջ․ Կոշբուկը (1866—1918), Ցո․ Սլավիչը (1848—1925)։ Ռեալիզմի հունի մեջ են ձևավորվել Մ․ Սադովյանուի (1880—1961),Ցո․ Ագըրբիչեանուի (1882—1963) և ուրիշների ստեղծագործությունները։ 19 դարի վերջին քառորդին սոցիալական հակասությունների սրումը գրական քննադատության մեջ ծնել է, մի կողմից, Տ․ Լ․ Մայորեսկուի (1840—1917) պահպանողական դիրքավորումը, մյուս կողմից՝ «միտումնային», այսինքն՝ գաղափարական արվեստի պահանջը, որ պաշտպանել է Կ․ Դոբրոջանու-Գերեան (1855—1920)։ Ռոմանտիզմի բռնկումը՝ արդեն սոցիալիստ, երանգավորումով (Կ․ Միլլե, 18611927, Դ․ Թ․ Նեկուլուցը, 1859—1904), Ռումինիայի նման ագրարային երկրում չէր կարող երկարատև լինել և հանգել է 20 դարի հենց սկզբին։ Գյուղացիության նկատմամբ հայացքների էվոլյուցիան չի սասանել ռեալիստական գրականության հումանիստական հիմունքները, բուրժուա-կալվածատիրական հասարակության նկատմամբ նրա քննադատական դիրքորոշումը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ քննադատական դիրքորոշումը ամրապնդվել է Մ․ Սադովյանուի, Լ․ Ռեբրեանուի (1885—1944), Կ․ Պետրեսկուի (1894—1957), Չ․ Պետրեսկուի (1892—1961), Հորտենսիա Պապադատ-Բենջեսկուի (1876—1955), Զ․ Կըլինեսկուի (1899—1965) և այլ գրողների ստեղծագործության մեջ։ Սիմվոլիստ և էքսպրեսիոնիստ շատ բանաստեղծներ նույնպես հանդես են եկել բուրժուա-կալվածատիրական կարգերի դեմ։ Նրանց համար բնութագրական են հակամիապետականությունը (Ալ․ Մաչեդոնսկի, 1854—1920), բացահայտ արտահայտված համակրանքը բանվորդասակարգի նկատմամբ (Զ․ Բակովիա, 18811957), բնապաշտությունը (Լ․ Բլագա, 1895—1961), բարոյական իդեալի որոնումները (Թ․ Արգեզի, 1880—1967)։ Ռումինյաում գրականության հակաբուրժուական տրամադրվածությունը, տոգորված հակաֆաշիստ, և հակապատերազմական տրամադրություններով, նպաստել է նրա անցմանը սոցիալիստական ռեալիզմի դիրքերը։ Երկիրը ֆաշիզմից ազատագրվելուց (1944) հետո նոր գաղափարներն ու նոր կյանքը արտացոլվել են հին և նոր սերնդի գրողների ստեղծագործության մեջ։