Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր
Mossbauer.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Rudolf Ludwig Mößbauer
Ծննդյան օր՝ հունվարի 31, 1929
Ծննդավայր՝ Մյունխեն (Գերմանիա)

Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմաներեն` Rudolf Ludwig Mößbauer, ծնվ. 1929, հունվարի 31) - գերմանացի ֆիզիկոս-փորձաձար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)։

Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-57-ին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960-ին` Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967-ին` Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961-ից` պրոֆեսոր), 1964-1972-ին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972-ից` Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։

Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958-ին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը` առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով