Ռուբեն Վարդանյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Վարդանյան
Ծնվել էմարտի 20, 1949(1949-03-20)[1] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Գործունեության ոլորտpharmaceutical chemistry?
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1971)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988) և ակադեմիկոս (1996)
ՀայրՍարգիս Վարդանյան

Ռուբեն Սարգսի Վարդանյան (մարտի 20, 1949(1949-03-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1994)[2]։

Ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Սարգիս Վարդանյանի որդին, կենսաքիմիկոս Գայանե Վարդանյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1984-1995 թվականներին եղել է Մնջոյանի անվան ՆՕՔԻ-ի անալգետիկների և դրանց անտագոնիստների լաբորատորիայի վարիչ, 1992-1998 թվականներին՝ ՀՀ ԱՆ դեղերի և տեխնոլոգիաների գործակալության փոխտնօրեն, 1998-2002 թվականներին՝ ԵՊՀ-ի դեղագիտական քիմիայի ամբիոնի վարիչ, 2002 թվականից՝ Արիզոնայի համալսարանի քիմիայի բաժանմունքի պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային և սիրտանոթային համակարգերի վրա ազդող նյութերի սինթեզի և դրանց կենսաբանական ակտիվության ուսումնասիրության հարցերին։ Առաջարկել է ցավազրկող ֆենարիդին և հակաանռիթմային դիպիֆեն նոր պատրաստուկները[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молодежная конференция по синтетическим и природным физиологически активным соединениям: 1990 : т.л. (АН АрмССР. Ин-т тон. орган. химии им. А.Л. Мнджояна АН АрмССР ; Редкол.: Р.С. Вартанян и др.)[5]
  • Синтез основных лекарственных средств, Москва, 2005.
  • Synthesses օf Essential Drugs, Amsterdam, Tokyo, 2006 (համահեղինակ).

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ.4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=183&langid=2
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռուբեն Վարդանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.