Ռուբեն Ջրբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Ջրբաշյան
Ծնվել է1934, դեկտեմբերի 13
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպրոֆեսոր և ակադեմիկոս
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Ռուբեն Տիգրանի Ջրբաշյան (դեկտեմբերի 13, 1934(1934-12-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1994), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996

Երկրաբան, պրոֆեսոր Տիգրան Ջրբաշյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1957 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում. 1993-2006 թվականներին՝ տնօրեն (1994 թվականից միաժամանակ դասախոսում է ԵՊՀ-ում)։ 1984-1991 թվականներին՝ Կովկասի հնահրաբխագիտական հանձնաժողովի, Հայկական երկրաբանական ընկերության նախագահ (1993), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2004

Աշխատանքները վերաբերում են հրաբխականության զարգացման և տեղաբաշխման օրինաչափություններին, դրանց նշանակությանը երկրակեղևի ձևավորման և օգտակար հանածոների առաջացման գործում, հրաբխային շարքերի ու կազմավորումների դասակարգմանը, տարբեր երկրադինամիկական պայմաններում հրաբխայնության և տեկտոնիկայի փոխկապակցվածության բացահայտմանը, երկրաբանական վտանգավոր երևույթներին ու նրանց ազդեցության նվազեցման գիտական խնդիրներին[2]։

Մասնակցել է «ՀՍՍՌ երկրաբանությունը» բազմահատորյակի 3-րդ և 4-րդ հատորների ստեղծման աշխատանքներին։

Ռուբեն Ջրբաշյանը համահեղինակ է «ԽՍՀՄ առաջին հնահրաբխագիտական քարտեզի» (Մոսկվա, 1990)։ ՌԴ բնական ԳԱ անդամ (1999)։ ՀՀ ԳԱԱ «Գիտություններ Երկրի մասին» տեղեկագրի գլխավոր խմբագիր (2001 թվականից), ՀՀ ԿԳՆ «Գիտություններ Երկրի մասին» բնագավառի փորձագիտական հանձնաժողովի նախագահ (1992 թվականից), Հրաբխագիտության և Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ընկերակցության անդամ (1994 թվականից)։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Геология и перспективы нефтегазоносно- сти мезокайнозойских седиментационных бассейнов центральной части Армении, Е., 1999 (համահեղինակ)
  • Главнейшие месторождения цеолитолитов Армении, Е., 1999 (համահեղինակ)[4]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sci.am/membersview.php?id=134&langid=2
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռուբեն Ջրբաշյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ջրբաշյան» հոդվածին։