Ռուբեն Մելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք (այլ կիրառումներ)
Ռուբեն Մելիք
Ծննդյան անունՄելիք Մինասյանց և ֆր.՝ Rouben Mélik-Minassiantz[1]
Ծնվել էնոյեմբերի 14, 1921(1921-11-14)[2][3]
ԾննդավայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ[1]
Վախճանվել էմայիսի 21, 2007(2007-05-21)[2] (85 տարեկան)
Վախճանի վայրLe Kremlin-Bicêtre[1]
ԳերեզմանCemetery of L'Haÿ-les-Roses
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուֆրանսերեն[3]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան (1942)[3]
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն[3]
Պարգևներ
Ռուբեն Մելիք Վիքիդարանում
 Rouben Mélik Վիքիպահեստում

Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց, նոյեմբերի 14, 1921(1921-11-14)[2][3], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[1] - մայիսի 21, 2007(2007-05-21)[2], Le Kremlin-Bicêtre[1]), սփյուռքահայ անվանի ֆրանսագիր բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում, 1921 թվականին, Իրանից գաղթած հայ ընտանիքում։ Հայրը պարսկահայ է, մայրը՝ թիֆլիսահայ։ Մայրենի լեզուն սովորել է ընտանիքում։ Սովորել է Սորբոնի համալսարանում (1939-42)։ Երիտասարդ տարիքից գրել է ֆրանսերեն բանաստեղծություններ։ 1946 թվականին լույս է տեսել «Աշխարհի ակորդները» անդրանիկ ժողովածուն։ Այնուհետև հրատարակել է տասնհինգ ժողովածուներ, որոնցից առանձնանում են հատկապես «Մադամ Լորելեյ» (1949 թ.), «Քրիստափոր Կոլումբոս» (1952 թ.), «Լինչ» (1954 թ.), «Ուր արյուն է հոսել» (1955 թ.), «Միացյալ երգը» (1960, 1967 թթ., Ֆրանսիական ակադեմիայի Մեծ մրցանակ), «Մարմին, ինձնով կենդանի» (1976, ֆրանսիական գրողների մրցանակ), «Թափոր» (1984 թ.), տպագրել է «Հորիզոնի անցորդները», «Երջանկության օպերան», «Քարե պահակը» (1961, Ֆրանսիական ակադեմիայի ֆրանսերեն մրցանակ) և «Ստորգետնյա եղանակները» (1961) հատորները։

Ռուբեն Մելիքն արժանացել է մի շարք հեղինակավոր գրական մրցանակների, ինչպես օրինակ՝ «Միացյալ երգ» (երկրորդ ժողովածուն) գրքի համար 1967 թ. արժանացել է ֆրանսիական Ակադեմիայի Պիեր դը Ռընյե և Անտոնեն Արտո մրցանակներին։ 1976 թ. ստացել է Ֆրանսիայի գրողների միության մրցանակը։

1968 թվականին և հետագայում մի քանի անգամ եղել է Հայաստանում։ 1978 թվականին Երևանում Աբրահամ Ալիքյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների ընտրանին՝ «Մարմին, ինձնով կենդանի» խորագրով։ Գրքի ներածականում բանաստեղծը գրում է. «Ահա իմ պոեզիան, այս գրքի շնորհիվ, միավորվում է իմ բնաշխարհին, հայկական աշխարհին։ Իրականանում է երիտասարդական մեծ իղձերիցս մեկը՝ վերադառնալ հայրենի տուն, վաղ թե ուշ, այս կամ այն ձևով, վերադառնալ և իր տեղն ունենալ հարազատ օջախում»։ Հայ չափածո գրականությունից կատարել է թարգմանություններ, պատրաստել «Հայ պոեզիայի անթոլոգիան 5-րդ դարից մինչև մեր օրերը», որը լույս է ընծայել Փարիզում 1973 թ. («Էդիտոր ֆրանսեզ ռեունի»)։ 1986 թվականին Երևանում նրան շնորհվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ։

Ռուբեն Մելիքը մահացել է Փարիզում 2007 թվականի մայիսի 21-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Մելիքը, չնայած ապրել և ստեղծագործել է Փարիզում, մոտ է եղել վերջին երեսուն-քառասուն տարվա գրական նորություններին ու ավանգարդիստական շարժումներին, իր ստեղծագործական նախասիրություններով ավելի հակված է դեպի դասական բանաստեղծությունը, նկատվում է ֆրանսիական Պլեադի (16-րդ դար) և կլասիցիզմի ազդեցությունը։ Նրա պոեզիայում հայկական մոտիվներ չեն նկատվում, չնայած բանաստեղծը լիովին տիրապետում է հայերենին, մշտապես մոտիկ է եղել Սփյուռքի՝ մասնավորապես ֆրանսահայ մշակութային շրջանակներին և սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի բազմաթիվ գրողների ու մշակութային գործիչների հետ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարմին ինձնով կենդանի, Երևան, 1978։

Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 385.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մելիք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Մելիք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 385