Ռուբեն Անգալադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Անգալադյան
Ռուբեն Սարգսի Անգալադյան
Անունը Ռուբեն Անգալադյան
Բնօրինակ
անունը
Ռուբեն Սարգսի Անգալադյան
Ծնվել է հունիսի 10, 1947
Ծննդավայր Ախալցխա, (ՎՍՍՀ)

Ռուբեն Սարգսի Անգալադյան (ծնվ. 1947, հունիսի 10), հայ բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան, փիլիսոփա, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1982-ից, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։

Ծնվել է Ախալցխա քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղում։ 1965-ին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ, ապա փոխադրվել է Լենինգրադի համալսարան, որի դասընթացն ավարտել է 1972-ին։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Խորալ» (Երևան, 1975), «Կիրճ» (Երևան, 1979) բանաստեղծությունների ժողովածուները, «Լուսնյակը և ձկնիկը» (Լենինգրադ, 1985) բանաստեղծությունների և հեքիաթների ժողովածուն։

Նրա գործերը թարգմանվել են իտալերեն, վրացերեն, հունգարերեն, անգլերեն, էստոներեն և այլ լեզուներով։ [1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 48։