Ռուբայաթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբայաթ (եզակի թվով` «ռուբայի» - քառյակ) – քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի: Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը: Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, իսկ հայ հեղինակներից` Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ: