Ռոտոր (տեխնիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոտոր (այլ կիրառումներ)

Ռոտոր (լատին․՝ roto), մեքենայի պտտվող մաս, սովորաբար տեղադրվում է ստատորի ներսում։ Բացի ռոտորավոր մեքենաներից ռոտորները ունեն նաև էլեկտրաշարժիչներ, տուրբիններ, օդափոխիչներ, որոշ ներքին այրման շարժիչներ ու պոմպեր, կոմպրեսորները և այլ մեքենաներ։ Նշված բոլոր մեքենաներում աշխատանքային օրգանը ռոտորն է։ Օրինակ, հիդրոտուրբինի ռոտորը բաղկացած աշխատանքային անվից և լիսեռից, ծառայում է ջրի մեխանիկական էներգիան պտտվող լիսեռի էներգիայի փոխակերպելու և այդ էներգիան հիդրոգեներատորի ռոտորին հաղորդելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։