Ռոտե Ֆլորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ռոտե Ֆլորա
Rote Flora

«Rote Flora» թատրոնը, 2006թ, հունիս
Գտնվելու վայրը Համբուրգ, Գերմանիա
Հիմնադրման ամսաթիվ 1888թ
Կայք
Պաշտոնական կայք

Ռոտե Ֆլորան (գերմ.` Rote Flora) նախկին թատրոն է Համբուրգի Շատցենֆիրտելե թաղամասում: Ինքնակամորեն բնակեցվել է 1989թ. նոյեմբերին ի պատասխան այն երաժշտական թատրոն դարձնելու որոշման։

Շենքի պատմությունը[խմբագրել]

Թատրոնը կառուցվել է 1888թ և կոչվել Tivoli-Theater: Շուտով թատրոնը վերանվանվում է Concerthaus Flora, որտեղ բեմադրվում են օպերետաներ, համերգներ, ռևյուներ: Հանդիսանում է այն մի քանի թատրոններից մեկը, որը չի կործանվել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ. ներկայացումները շարունակվել են բեմադրվել մինչև 1943 թվականը: Պատերազմի վերջին տարիներին թատրոնը փակվել է, իսկ շենքը օգտագործվել որպես պահեստ, սակայն շուտով վերանորոգվելուց հետո կրկին բացվել է 1949թ: 1953-1964թթ շենքը օգտագործվել է որպես կինոթատրոն, ունեցել է 800 տեղ, այնուհետև վերածվել է «1000 Töpfe» հանրախանութի, որը գոյատևել է մինչև 1987 թվականը։

Քաղաքական նախագծի պատմությունը[խմբագրել]

Հանրախանութի փակումից հետո երաժշտական պրոդյուսեր Ֆրեդերիկ Կուրցը դատարկ շենքը երաժշտական թատրոն դարձնելու նախագիծ ներկայացրեց։ Սակայն տեղի բնակիչները, ոչ մեծ խանութների սեփականատերերը և ավտոնոմ խմբերը բացասական վերաբերմունք ցուցաբերեցին և մի քանի ամիսների ընթացքում լայնածավալ բողոքներ եղան։ Այնուամենայնիվ պատմական շենքը քանդվեց 1988թ ապրիլին։ Բողոքները շարունակվեցին և մարտական խմբերի կողմից բռնի հարձակումների առիթ դարձան։ Վերջիվերջո ոստիկանական պաշտպանության կարիքը և ԶԼՄ-ին տրված բացասական պատասխանը ստիպեցին ներդրողներին հրաժարվել իրենց նախագծից։

Մինչև մյուս ամառ շենքի մնացած մասի ավերակները դատարկ մնացին, թեև մի քանի խմբեր, որոնք ներգրավված էին բողոքների մեջ, ցանկանում էին վերականգնել և վերաշահագործարկել կառույցը։ 1989թ օգոստոսին քաղաքային իշխանությունը անսպասելիորեն 6 ամսյա ժամկետով վարձակալության տվեց շինությունը այդ խմբերին։ Վարձակալությունից հետո ամեն ինչ դարձավ պաշտոնական, և Ռոտե Ֆլորան կրկին բացվեց 1989թ սեպտեմբերի 23-ին։ Շուտով վարձակալությունը համարվեց ոչ ակտուալ և այդ ժամանակից սկսած Ռոտե Ֆլորան հանդիսանում էր մշակութային և քաղաքական միջոցառումների վայր։ Նախագիծը ֆինանսավորվում և ղեկավարվում էր անկախ։

1990-1991թթ նախագծի շրջանակում շինության մոտ գտնվող լքված հողակտորը զբոսայգու վերածվեց։ Քաղաքային իշխանությունները ծրագրեր ունեին շինության սենյակների առնչությամբ, և վերջին հաշվով հակամարտությունը ավարտվեց նրանով, որ ոստիկանությունը բռնի ուժով ազատեց տարածքը։

1992թ օգոստոսին քաղաքային զարգացման գծով պատասխանատուն ստիպեց Ռոտե Ֆլորայի կազմակերպիչներին ստորագրել գործող վարձակալություն 6 ամսյա ժամկետով, հակառակ դեպքում նորից տարհանում կլիներ։ Քաղաքական գործիչների և Ռոտե Ֆլորայի միջև բանակցությունները տևեցին 4 ամիս, տարհանում չիրականացվեց և Ռոտե Ֆլորան մնաց բնակեցված։

1995թ հրդեհը փլուզեց շենքի մեծ մասը, սակայն շուտով ամեն ինչ վերակառուցվեց և վերականգնվեց։ Ռոտե Ֆլորան մնաց որպես մշակութային և քաղաքական հանդիպումների վայր։ 2000թ աշնանը Համբուրգի սենատը կրկին սկսեց բանակցություններ վարել նոր վարձակալության համար։ 11 տարի գրավված մնալուց հետո Ռոտե Ֆլորան քաղաքական հարցի երանգ ստացավ և դարձավ 2001թ ընտրությունների օբյեկտը։

Թեժ բանավեճերի արդյունքում հրաժարվեցին սենատի հետ հետագա բանակցություններից։ Ի պատասխան դրա, սենատը 2001թ մարտին շինությունը վաճառեց գործարար Կլաուսմարտին Կրետշմերին։ Հետագա մի քանի շաբաթների ընթացքում Կրետշմերը հասկացրեց, որ ոչ մի փոփոխություներ չի անի. Ռոտե Ֆլորան մնաց անկախ։

Ռոտե Ֆլորան այսօր[խմբագրել]

«Rote Flora»-ի շենքը

2004թ նոյեմբերի 15-ին Ռոտե Ֆլորան նշեց իր 15-ամյա տարեդարձը։[1][2] 2011թ մարտի վերջին քաղաքի և շինության տիրոջ միջև կնքված պայմանագիրը վերջանում է։ Պայմանագրում նշված է, թե Կրետշմերը ինչ պայմաններով և որ դեպքում կարող է վաճառել վայրը, և որ այն պետք է լինի սոցիալական կենտրոն։ Նա կարող է վաճառել շինությունը այն գնով, որը կցանկանա է, և նրան, ում ցանկանա։ Եթե Կրետշմերը վաճառի Ռոտե Ֆլորան, ապա այն տարհանելու վտանգ կառաջանա։ Մարդիկ, ովքեր կապ ունեն Ռոտե Ֆլորայի հետ, քարոզարշավ սկսեցին («Flora bleibt unverträglich») հնարավոր տարհանումից խուսափելու դեմ։[3]

Մշակութային իրադարձություններ[խմբագրել]

Ռոտե Ֆլորայի սկվոտը միշտ կազմակերպում է համերգներ և մշակութային այլ իրադարձություններ, ինչպես նաև այն հանդիսանում է ձախ շարժման հանդիպումների վայրը։ Ռոտե Ֆլորան հիմնականում ֆինանսավորվում է բարեգործությունների և ներդրումների միջոցով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռոտե Ֆլորան կարևոր դեր է խաղում որպես այլընտրանքային մշակութային կենտրոն և այժմ հանդիսանում է Schanze-Quarter-զգալի մասը։

Շինության ճակատը մինչ այժմ ծառայում է որպես քաղաքական ուժերի հավաքատեղի։ Ռոտե Ֆլորան կազմակերպում է արվեստին նվիրված ցուցահանդեսներ, աշխատում է աշխարհի տարբեր նկարիչների հետ և այնտեղ աշխատելու համար առաջարկում է ունիկալ և ստեղծագործական պայմաններ։

Աղբյուրներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]