Ռոսգոսստրախ Արմենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ
Գլխամասային գրասենյակ
Տեսակը Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է 2008
Գլխամասերը ԵրևանՀայաստան
Գլխավոր անձինք Դանիլ Խաչատուրով, Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի նախագահ
Գագիկ Գրիգորյան, գործադիր տնօրեն
Աշխատողների թիվը 320 (հաստիքային)
Վեբ-կայքը www.rgs.am


Ռոսգոսստրախ Արմենիա, հայաստանյան ապահովագրական ընկերություն։ Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի անդամ է։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։

Ընկերությունում աշխատում է մոտ 320 հաստիքային աշխատող և 1800 ապահովագրական գործակալներ։ Ընկերությունը Հայաստանում ունի հաճախորդների սպասարկման ավելի քան 45 գրասենյակ (մասնաճյուղ կամ վաճառքի գրասենյակ) և 2 հայտերի կարգավորման կենտրոն[1]։

Պատմությունը[խմբագրել]

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. ռուսական «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ի կողմից[2]։ «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ն հիմնադրվել է «ԽՍՀՄ Գոսստրախ» ընկերության ապապետականացման արդյունքում 1992 թ.-ին։ Գոսստրախը հիմնադրվել էր 1921 թ.-ին՝ հանդիասանալով ԽՍՀՄ միասնական ապահովագրական համակարգը։

2008 թ. «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ն Հայաստանում հիմնադրել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը՝ 500 մլն ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով[2]։

2013 թ.-ին կանոնադրական կապիտալը կազմել է մոտ 3 մլրդ ՀՀ դրամ։

Ապահովագրական լուր[խմբագրել]

2008 թ. Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը մեկնարկել է «Ապահովագրական Լուր» հաղորդումը։ Հաղորդման ընթացքում քննարկվում են ապահովագրատեսակներ, պատասխանվում են հեռուստադիտողների հարցեր, քննարկվում են ապահովագրությանը վերաբերող հարցեր։

Որակի սերտիֆիկատ ISO 9001:2008[խմբագրել]

2011 թվականի դեկտեմբերին Ռոսգոսստրախ Արմենիան ստացել է ISO 9001։2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ[3]։ Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել Moody International կազմակերպությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]