Ռոսատոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոսատոմ Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրությունը (Ռոսատոմ) (ռուսերեն՝ Федеральное агентство по атомной энергии (Росатом)) մի պետական բաժնետիրություն է Ռուսաստանում, Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը: Գործառույթով համեմատելի է Միացյալ Նահանգների Միջուկային Կարգավորչության Հանձնախմբի հետ: Շտաբված է Մոսկվայում:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Ռուսաստանի Դաշնության Ատոմական Էներգիայի նախարարությունը (ռուսերեն՝ Министерство по атомной энергии Российской Федерации) կամ Մինատոմը (ռուսերեն՝ МинАтом) հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 29-ին, որպես Խորհրդային Միության Միջուկային Ճարտարագիտության և Արդյունաբերության նախարարության իրավահաջորդը: 2004 թվականի մարտի 9-ին դա վերակազմակերպվել է իբրև Ռուսաստանի Ֆեդերալ Ատոմական Էներգիայի Գործակալություն: Ռուս խորհրդարանի 2007 թվականի նոյեմբերի ընդունած և նախկին նախագահ Պուտինի ստորագրած օրենքի համաձայն՝ գործակալությունը փոխվեց պետական բաժնետիրության:[1]

Գործունեություն [խմբագրել]

Ռոսատոմը ղեկավարում է միջուկային ուժը՝ ներառելով Ատոմէներգոպրոմ (ռուսերեն՝ Атоменергопром), միջուկային զենքերի ընկերություններ, հետազոտական ինստիտուտներ, և միջուկային ու ճառագայթման ապահովության գործակալություններ: Դա նաև ներկայացնում է Ռուսաստանը աշխարհին՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և միջուկային զենքերի ոչ-տարածման ռեժիմի ոլորտում:

Կառավարում [խմբագրել]

Ռոսատոմի տնօրենն էր Եվգենի Ադամովը, մինչև Վլադիմիր Պուտինը նրան դուրս մղեց 2001 թվականին: Նրան փոխարինեց Ալեքսանդր Ռումյանցևը (2001-2005): Ռոսատոմի ներկա տնօրենն է Սերգեյ Կիրիենկոն, ով պաշտոնի անցավ 2005 թվականի նոյեմբերի 30-ին:[2] Կիրիենկոն նաև Ատոմէներգոպրոմի տնօրենների խորհրդի նախագահն է. 2006 թվականի սեպտեմբերի 18-ին, Վիեննայում, նա ասաց թե Իրանի Բուշեհրի ատոմակայանը պիտի մինչև սեպտեմբեր 2007-ը շահագործողական դառնա և նոյեմբեր 2007-ին գործի անցնի: Նաև, մի ուրանի հարստացման կենտրոն կարելի է 2007 թվականի Ռուսաստանում շահագործական դառնա[3], և Ռուսաստանի կառավարությունը պլանավորվում է մարտ 2007-ին միջուկային վառելանյութ առաքի Իրանի ատոմակայանին:[4]

Աղբյուրներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]