Ռոուզ Լամբերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոուզ Լամբերթ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1878(1878-09-08)
ԾննդավայրԼեհայ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 27, 1974(1974-12-27) (96 տարեկան)
Մահվան վայրՎիկտորիա շրջան, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
ԵրկերՀաճընը և հայկական
կոտորածները
Մասնագիտությունուսուցչուհի և միսիոներուհի
ԱմուսինԴեյվիդ Մուսելման
ԵրեխաներԴեյվիդ, Ջորջ, Փոլ,
Ռոզ, Ջոն

Ռոուզ Լամբերթ, (անգլ.՝ Rose Lambert, (սեպտեմբերի 8, 1878(1878-09-08), Լեհայ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 27, 1974(1974-12-27), Վիկտորիա շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան միսիոներուհի, Հաճըն քաղաքի որբանոցի աշխատակից։ Եղել է 1909 թվականի Կիլիկիայում հայերի կոտորածների ականատես և հսկայական աշխատանք կատարել աղետի մեջ գտնվող կիլիկիահայությանն աջակցելու հարցում։ Հայերը նրան անվանել են «պահապան հրեշտակ»[1]։ Նրա «Հաճընը և հայերի կոտորածները» աշխատանքն ունի չափազանց կարևոր նշանակություն բախտորոշ այդ իրադարձությունների ուսումնասիրման համար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ Լամբերթը ծնվել է Փենսիլվանիայի Լեհայ Քաունթիում սեպտեմբերի 8-ին Ջորջ և Ամանդա Գեհմանների ընտանիքում[3]։ Նրա հայրը Միսիոներական եկեղեցու ղեկավար էր[4]։ Ռոուզն ավարտել է Քլիվլենդի Սարկավագի դպրոցը և հետո սկսել է դասավանդել Ինդիանայում[5]։

Առաքելությունը Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականի նոյեմբերի 12-ին Լամբերտը մեկնեց Օսմանյան Թուրքիա, համիդյան ջարդերից մնացած հայ որբերի հետ աշխատելու համար։ Նա ժամանեց Հաճըն դեկտեմբերի 28-ին և մինչև 1899 թվականի աշուն ստանձնեց 175 հայ որբերի խնամքը[6]։ Արդյունքում բացվեցին երկու որբանոց՝ մեկը տղաների, մյուսը աղջիկների համար[6]։ Մինչև 1905 թվականը որբերի քանակը հասավ 305-ի[6]։

Հաճընի պաշարումը և Ադանայի կոտորածը[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականի հունիսին երիտթուրքերը գահընկեց արեցին սուլթան Աբդուլ Համիդին և հռչակեցին սահմանադրական պետություն, խոստանալով հավասարություն բոլոր քաղաքացիներին անկախ կրոնից[7]։ Հայերի և այլ քրիստոնյաների վիճակի բարելավումը տեղիք տվեց որոշ մարզային կառավարիչների մտահոգությանը։ Նրանք վախենում էին կորցնել իրենց համեմատաբար արտոնյալ դիրքերը հասարակության մեջ[8]։ 1909 թվականի ապրիլի 13-ին Աբդուլ Համիդը վերադարձի փորձ արեց։ Եվ չնայած, որ հաջողությամբ չպսակվեց և շատ կարճ տևեց, բայց ողջ երկիրը լուրջ ցնցումներ ապրեց[8] Լուրեր էին տարածվել, թե հայերը խռովության են պատրաստվում[9], թուրքերի դեմ խարագործություններ են պատրաստվում իրագործել[10]։ Այս լուրերի տարածման և Համիդյան վերադարձի փորձի օրերին սկսեցին Ադանայի թուրք-հայկական ընդհարումները[11] որոնք շատ արագ վերածվեցին Ադանայի և շրջակա գյուղերի հայ բնակչության կոտորածի։ Հայերի սպանությունների լուրը հեռագրերի և փախստականների միջոցով հասավ Ադանային հարևան Հաճըն քաղաքը, որտեղ աշխատում էր Լամբերթը[12]։

Կենտրոնական կառավարությունը մի քանի շաբաթ չէր կարողանում կարգ ու կանոն հաստատել շրջաններում, Հաճընը հայտնվել էր թուրքերի շրջափակման մեջ[13]—, որոնցից շատերը զինված էին Մարտին հրացաններով[14]։ Ի տարբերություն բաց դաշտում գտնվող Ադանայի, Հաճընը լեռերում էր գտնվում, ուներ միատար հայ բնակչություն, որի շնորհիվ ավելի հեշտ էր[15]։ Այնուամենայնիվ Հաճընի վիճակը նախանձելի չէր, նա մեկուսացված էր արտաքին աշխարհից և վատ զինված։ Կառավարությանը և տարբեր երկրների դեսպանատներին օգնության կոչերը տեղ չէին հասնում[13]։ Բարդություն էր նաև այն, որ կառավարությունը քաղաքի պաշտպանությունը դիտում էր, որպես ապստամբություն[16]։

Լամբերթը կապավոր արտաքին աշխարհի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշարման ժամանակ Լամբերթը կապ էր պահպանում արտաքին աշխարհի հետ ԱՄՆ հյուպատոսության միջոցով, հայտնում էր տեղեկություններ հայերի իրական վիճակի մասին։ Որոշ տեղեկություններ այդ ճանապարհով տպագրվում էին մամուլում, օրինակ՝ 1909 թվականի ապրիլի 23—ն «Նյու Յորք թայմս» (անգլ.՝ New York Times) թերթը տպագրեց Լամբերթի նյութը, որտեղ ասվում էր՝

Հաճընը մեկ շաբաթ է շրջապատված է (թուրք) գյուղացիների կողմից, նա սպասում են գրոհի նհնարավորության։ Բոլոր ճանապարհները փակ են, անկանոն կրակոցներ են հնչում։ Քաղաքի ծայրամասում տներ են վառվում։ Ադանայի իշխանությանը դիմել են օգնության համար, բայց այն չի եկել։ Լուրեր են պտտվում, որ հարձակումը կարող է այս գիշեր նորից կրկնվել։

Լամբերթը հեռագիր էուղղարկել ԱՄՆ, որը երկու օրից հասել է։ Հեռագրում մասնավորապես ասվում է՝

Հաճընի խռովությունները ընդդեմ քրիստոնյաների սկսել են ինը օր առաջ։ Կառավարությունը զորք է ուղարկել քրիստոնյաների և մուսուլմանների միջև առճակատումը ճնշելու համար, բայց մարդկանց քանակը բավական չէր կարգ ու կանոնը հաստատելու համար։ Շատերն են զոհվել և վիրավորվել երկու կողմից։ Խաժամուժը հինգ օր է գրավել է հայկական մենաստանը և այնտեղից անընդմեջ կրակում է։ Շատ խանութներ են թալանվել, շատերին էլ նույն վիճակն է սպասում։ Մարզի շատ հայկական բնակավայրեր և գյուղեր այրված են, շատ բնակիչներ սպանված...

Հաճընը և հայկական կոտորածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ Լամբերթը հոր և այլոց հետ Հաճընում աղբյուրի մոտ

Լամբերթը հետագայում գրեց «Հաճընը և հայկական կոտորածները» գիրքը, որտեղ մանրամասն անդրադարձավ և նկարագրեց 1909 թվականի Հաճընի հայկական կոտորածները։ Նա ներկայացնում է 1909 թվականի եղերական իրադարձությունները, Հաճընի և Կիլիկիայի այլ շրջանների հայության ողբերգական ճակատագիրը[19]։

Կյանքը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերթը ԱՄՆ վերադարձավ 1910 թվականին և հաջորդ տարվա հոկտեմբերի 4-ին ամուսնացավ Տեխասցի ագարակատեր Դեյվիդ Մուսելմանի հետ։ Նրանք ունեցան հինգ զավակ[3][3] Ռոուզ Լամբերթy մահացել է 1974 թվականին 96 տարեկանում։ Թաղված է Վիկտորիա Քաունթիի գերեզմանատանը[20]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frey, Rebecca Joyce (2009). Genocide and International Justice. New York: Infobase Publishing. էջ 77. ISBN 9780816073108.
  • Kerr, Stanley Elphinstone (1973). The Lions of Marash. SUNY Press. էջ 7. ISBN 9781438408828.
  • Lambert, Rose (1911). Hadjin and the Armenian massacres. New York: Fleming H. Revell Co.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Poghosyan, H. P. (1942). Hachěni ěndhanur patmutʻiwně ew shrjankay gōzan-taghi giwgherě. Bozart Press.
  2. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
  3. 3,0 3,1 3,2 «Family Tree of Gehman's». Bible Fellowship Church Online History Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  4. Jasper Abraham Huffman (ed.). History of the Mennonite Brethren in Christ Church. էջ 251.
  5. Shavit, David (1988). The United States in the Middle East: a historical dictionary (1. publ. ed.). New York: Greenwood Press. ISBN 0313253412.
  6. 6,0 6,1 6,2 Jasper Abraham Huffman, ed. (1920). History of the Mennonite Brethren in Christ Church. Bethel Publishing Company. էջ 193.
  7. Lambert, p. 30.
  8. 8,0 8,1 Frey, p. 77(չաշխատող հղում)։
  9. Kerr p. 7.(չաշխատող հղում)
  10. Lambert, p. 44.
  11. Lambert, p. 99.
  12. Lambert, Chapter IV; p. 44.
  13. 13,0 13,1 Lambert, Chapter V.
  14. Lambert, p. 33.
  15. Lambert, pp. 24-26.
  16. Lambert, pp. 46-47, 60.
  17. «American Women in Peril in Hadjin» (PDF). New York Times. 1909 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  18. «HADJIN ALMOST WITHOUT FOOD.: News Received from Miss Lambert, Whose First Messenger Was Killed». New York Times. 1909 թ․ ապրիլի 29. էջ 2.
  19. Rose Lambert, Hadjin and the Armenian Massacres, New York, 1911
  20. «Rose L. Lambert Musselman». Find-a-Grave.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lambert, Rose (1911). Hadjin and the Armenian Massacres. Fleming H. Revell Company. Full text available online from Armenian House կամ Google Books.